News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Հատուկ խնդիր չկար, որ ՀԱՊԿ երեւանյան գագաթաժողովում կառույցի գլխավոր քարտուղարի պաշտոնում Հայաստանի ներկայացուցչի նշանակումը տեղափոխվեց տարեվերջ: Այս մասին  NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի ղեկավար Արտակ Զաքարյանը:

«Նման իրավիճակներ կարող են լինել, դա կոնսենսուսով լուծվող հարց է, կարծում եմ՝ տարեվերջին անպայման լուծում կստանա»,-ասել է Արտակ Զաքարյանը:

Նշենք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան մեկ ամիս առաջ հայտարարել էր, որ հոկտեմբերի 14-ին Հայաստանում տեղի ունեցող նիստի ժամանակ նաեւ կընտրվի գլխավոր նոր քարտուղար, որը կլինի Հայաստանի ներկայացուցիչ:

Հարցին՝ հնարավո՞ր է ներկայացված թեկնածուին չի համաձայնել Ռուսաստանը, Արտակ Զաքարյանն արձագանքելն է. «Քանի որ շատ դետալներ հրապարակային չի քննարկվում, եւ դա հենց պետությունների ղեկավարների մակարդակով համաձայնեցվող հարց է, ես կարծում եմ՝ դա զուտ կարող է լինել որոշակի հանգամանքներով պայմանավորված հարց, որը լրացուցիչ քննարկումներ է պահանջում, հետեւաբար տեղափոխվել է տարեվերջյան նիստին»:

Նա անպատասխան թողեց հարցը, թե արդյոք հնարավո՞ր է, որ տարեվերջյան հանդիպմանը որոշվի, որ Հայաստանի ներկայացուցիչը չի զբաղեցնելու քարտուղարի պաշտոնը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Հայաստանը պետք է ՀԱՊԿ շրջանակներում պարտավորություններ կրի
Պետությունը ՀԱՊԿ-ով ստանձնած պարտավորությունները կարգավորելուց հետո պետք է պաշտոնական ծանուցում ուղարկի դուրս գալու օրվանից ոչ ուշ, քան վեց ամիս առաջ...
Մենք չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի. Միրզոյանը՝ «Al-Jazeera»-ին ՀԱՊԿ-ի մասին
Գիտեք, որ վերջին մի քանի տարիների ընթացքում մի քանի անգամ ներխուժումներ են...
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Խոսքն անհիմն քննադատության մասին է․․․
Սեմերիկով. Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ՝ ինքուրույն որոշելով իր մասնակցության մակարդակը
Հայաստանի հարցով իրավիճակը պարզ է․․․
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ կազմակերպությունը պահպանում է Հայաստանի նկատմամբ բոլոր պարտավորությունները
Փոխգործակցության հիմնական մեխանիզմները գործում են․․․
Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ դրանում մնալու որոշումը կլինի երկրի ինքնիշխան ընտրությունը. Գլխավոր քարտուղար
Կարևոր է նշել, որ անդամ երկրները հավատարիմ են արտաքին խաղացողների հետ փոխգործակցության...
Ամենաշատ