Հանրապետության տարածքում` հոկտեմբերի 18-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում, Լոռու, Տավուշի, Սյունիքի եւ Արցախի նախալեռնային հատվածներում‵ ձյուն: Քամին՝ արեւմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 18-19-ն աստիճանաբար կնվազի 8-10, Լոռիում, Տավուշում, Սյունիքում եւ Արցախում՝ 15-20 աստիճանով:

«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ, Երեւանում հոկտեմբերի 18-ին սպասվում է թույլ անձրեւ:

Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +4+6, իսկ վաղը ցերեկը՝ +12+14 աստիճան տաքություն:

Ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը` 0-5, ցերեկը` -2+3,

Կոտայքում՝ գիշերը` 0-5, ցերեկը` -2+3,

Գեղարքունիքում՝ գիշերը` 0-5, ցերեկը` -2+3,

Լոռիում՝ գիշերը` 0-5, ցերեկը` -1+2,

Տավուշում՝ գիշերը` -2+2, ցերեկը` 0+5,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը` 0-5, ցերեկը` -2+3,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +2+5, ցերեկը՝ +8+13,

Արարատում՝ գիշերը` +3+6, ցերեկը` +11+14,

Արմավիրում՝ գիշերը` +3+6, ցերեկը` +11+14,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` 0-5, ցերեկը` -2+3,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +3+6, ցերեկը` +11+14,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը` 0+5, ցերեկը` +2+7,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` 0-5, ցերեկը` 0-3,

Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը` -1+2, ցերեկը՝ 0+5: