News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

ՌԴ ՆԳՆ քննչական վարչության՝ Հյուսիսային Օսեթիայի Հանրապետության ստորաբաժանման վարույթում շարունակվում է Մոսկվա-Երեւան երթուղին իրականացնող «Մերսեդես Բենց» մակնիշի 50 AA 515 համարանիշով ավտոբուսի՝ հոկտեմբերի 14-ին տեղի ունեցած վթարի դեպքի առթիվ հարուցված քրեականի գործի նախաքննությունը։

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ՝ ՌԴ-ի քննչական մարմիններում ՀՀ ՔԿ ներկայացուցիչ Իլյա Վարովը մշտական կապի մեջ է ռուս գործընկերների հետ, եւ քննության ընթացքի մասին պարբերաբար զեկուցվում է ՀՀ ՔԿ նախագահին։

Հաշվի առնելով հասարակական մեծ հետաքրքրությունը դեպքի վերաբերյալ՝ Քննչական կոմիտեն տրամադրում է որոշ տեղեկություններ ՌԴ իրավասու մարմինների վարույթում քննվող քրեական գործի քննության ընթացքի վերաբերյալ՝ այն ծավալով, որքանի հրապարակումը չի խոչընդոտի գործի հետագա քննությանը։

Նախնական տվյալներով՝ վթարը տեղի է ունեցել հոկտեմբերի 14-ին՝ ժամը 04։10-ի սահմաններում. Մոսկվա-Երեւան երթուղին իրականացնելիս Վլադիկավկազ-Բեսլան շրջանցիկ ավտոճանապարհի 8-րդ կմ-ին «Մերսեդես Բենց» մակնիշի մարդատար ավտոբուսը բախվել է ավտոճանապարհի աջ կողմում կայանված «Սկանիա  R420LA4X2HNA» մակնիշի՝ ավտոմեքենաներ տեղափոխող բեռնատարին, որի առաջամասը բախվել է  առջեւում կայանված  «Լեքսուս LX 570» մակնիշի ավտոմեքենային։

Վթարի հետեւանքով մահացել է ավտոբուսի վարորդը եւ 4 ուղեւոր, որոնցից 3-ը՝ ազգությամբ ռուս, ՌԴ քաղաքացի, իսկ 2-ը, այդ թվում՝ ավտոբուսի վարորդը, ազգությամբ հայ, ՀՀ քաղաքացի։

ՌԴ ՆԳՆ քննչական վարչության՝ Հյուսիսային Օսեթիայի Հանրապետության ստորաբաժանման վարույթում հարուցվել է քրեական գործ՝ ՌԴ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 5-րդ մասով (Ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու եւ ավելի մարդու մահ), ստեղծվել քննչական խումբ։ Քրեական գործով նշանակվել են դատաբժշկական, դատաավտոտեխնիկական փորձաքննություններ, հարցաքննվել տարբեր անձինք, նրանց թվում՝ ավտոբուսի 26 ուղեւոր։ Քրեական գործով հարցաքննվել է նաեւ «Սկանիա  R420LA4X2HNA» բեռնատար ավտոմեքենայի վարորդը՝ որպես կասկածյալ։

Նախաքննությունը շարունակվում է։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկվա-Երեւան ավտոբուսի վթարից տուժած ուղեւորներից 33-ը դրամական օգնություն են ստացել
Դրամական օգնություն հատկացնելու նպատակով «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ում բացված են համապատասխան հաշվեհամարներ...
Մոսկվա-Երեւան ավտոբուսի վթարից եւս 11 տուժածներ դրամական օգնություն են ստացել
Դրամական օգնություն հատկացնելու նպատակով «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ում բացված են համապատասխան հաշվեհամարներ...
Մոսկվա-Երեւան ավտոբուսի վթարից տուժածներին ֆինանսական օգնության առաջին փոխանցումները կատարվել են
Քաղաքացիները տրամադրվող օգնությունը կարող են ստանալ ինչպես բանկի գլխամասային գրասենյակից, այնպես էլ մասնաճյուղերից...
Ստեղծվել է հանձնաժողով՝ Մոսկվա-Երեւան ավտոբուսի վթարից տուժածներին օգնություն ցուցաբերելու նպատակով
Հանձնախումբը ստեղծվել է տուժած քաղաքացիներին ու նրանց ընտանիքներին անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու նպատակով ...
Ձեռքերս կապել են ու փորս սկսել են առանց նարկոզի ծակել. պատմում է Մոսկվա-Երեւան վթարված ավտոբուսից տուժած վարորդը (Ֆոտո)
Ծատինյանները ստիպված են եղել սպասել այնքան, մինչեւ իրենց տեղափոխել են Հայաստան...
Մոսկվա-Երեւան ավտոբուսի վթարից տուժած 2 ուղեւորի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր. ԱԻՆ
Բաղդասարյան Հ.-ի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, իսկ Ծատինյան Ա. Ն.-ն (1984 թ. ծնված), ով բուժվում էր…
Ամենաշատ