News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Քվեարկողների ցուցակների հրապարակումը հակասահմանադրական չէ: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 17-ին, խորհրդարանում  հայտարարել է կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը՝ Ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը ներկայացնելիս պատասխանելով ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հարցին:
Սահմանադրական դատարանի որոշումներից մեկում իրոք նշված է քվեարկած ընտրողների ցուցակների հրապարակման անհնարինության մասին: Բայց այդ մասին նշված է որոշման նկարագրության հատվածում, այլ ոչ թե բուն որոշման մեջ: Այդ պատճառով ԸՕ-ում ներկայիս փոփոխությունները, որոնց համաձայն առաջարկվում է հրապարակել  այդ ցուցակները, Հարությունյանի հավաստիացմամբ,  Սահմանադրությանը չեն հակասում:
«Արդյոք կարո՞ղ է Սահմանադրական դատարանը հակառակը որոշել՝ նրանց փոխարեն չեմ կարող ասել: Բայց Հայաստանի Հանրապետական կուսակցությունը օրինագծի վերանայման չի դիմի, համենայնդեպս՝ մինչեւ հաջորդ ընտրությունները: Կարող եմ դա հայտարարել որպես կուսակցության անդամ»,- նշել է Դավիթ Հարությունյանը:
ՀՀ Սահմանադրական դատարանը 2003թ. N 412 որոշման մեջ նշել էր, որ պաշտպանում է Եվրոպայի խոհրդի Վենետիկի հանձնաժողովի 2002 թ. դիրքորոշումը, ըստ որի քվեարկության մասնակիցների ստորագրված ցուցակները համարվում են ընտրական գաղտնիքի մի մասը ու հրապարակման ենթակա չեն:
Միեւնույն ժամանակ Հայաստանի Սահմանադրական դատարանը, 2012 թ. մայիսի 5-ի N 1027 որոշման մեջ, մենկանաբանելով ցուցակների հրապարակման սահմանափակումը, մեջբերել էր տվյալ ոլորտի հիմնական եվրոպական չափորոշիչները մշակող Վենետիկի հանձնաժողովի ու ԵԱՀԿ ՄԻԺԿԲ դիրքորոշումները: Այսպես թե այնպես, հիմնական մոտեցումը պետք է համարել ոչ թե տեղեկությունների ազատության բացարձակությունը, այլ դրա իրավաչափ սահմանափակումը ու մյուսների իրավունքների երաշխիքների ապահովումը, ասվում է դատարանի որոշման մեջ

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ