News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը


Ալիեւի հայտարարությունը, մանավանդ ռուսական լրատվամիջոցներին, անտեղի է: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 18-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն՝ անդրադառնաով Ադրբեջանի նախագահի հարցազրույցին, որտեղ վերջինս ասել է, որ Ղարաբաղին կարող է շնորհվել ինքնավար հանրապետության կարգավիճակ Ադրբեջանի կազմում:

«Ես այնպիսի կարծիք ստացա, որ պարոն Ալիեւը ենթագիտակցաբար սխալվել է մեկ բառի հարցում, հանրապետությունը ճիշտ է ասել, բայց միգուցե ցանկացել է ասել անկախ հանրապետություն, ասել է ինքնավար հանրապետություն: Իսկ եթե ավելի լուրջ՝ տեղեկացնեմ, որ Ալիեւը չէ Լեռնային Ղարաբաղի ժողովրդին կարգավիճակ շնորհում: ԼՂ ժողովուրդը սկսել է պայքարել իր իրավունքների համար 1988 թվականից, եւ եթե տեղյակ չէ պարոն Ալիեւն ու ադրբեջանական կողմը, տեղեկացնեմ, որ բանակցային սկզբունքներից մեկը ինքնորոշման իրավունքի իրացումն է»,-ասաց Շարմազանովն ու հավելեց. «Կարծում եմ՝ Ալիեւի հայտարարությունը, մանավանդ ռուսական լրատվամիջոցներին, անտեղի է»:

Լրագրողների հիշեցմանը, որ մոտ մեկ ամիս առաջ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարել էր, որ ԼՂ խնդրի լուծումը պետք է լինի տարածքներ զիջելով, որի դիմաց պետք է միջազգային կարգավիճակ շնորհվի Լեռնային Ղարաբաղին, Շարմազանովն արձագանքեց. «Երբ ստեղծվել է ՄԱԿ-ը, կազմում կար 56-57 պետություն, այսօր ՄԱԿ-ն ունի 193 անդամ: Ուզի պարոն Ալիեւը կամ այն միջազգային պաշտոնյան, թե ոչ, աշխարհը գնում է ինքնորոշման իրավունքի հաղթարշավի ճանապարհով եւ անհնար է գետի հունին հակառակ լողալ: Արցախի միջազգային ճանաչումն ընդամենը ժամանակի խնդիր է»:

Շարմազանովը հստակեցրեց, որ Արցախ որեւէ կարգավիճակով չի լինելու Ադրբեջանի կազմում:

Ինչ վերաբերում է Սարգսյան-Ալիեւ հնարավոր երկկողմ հանդիպմանը, ԱԺ փոխնախագահն ասաց. «Երկու օր առաջ էլ ՀԱՊԿ գագաթնաժողովը կոչ արեց, որ Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները պետք է կյանքի կոչվեն: Խնդիրն ադրբեջանական կողմում է, եթե նրանք փոխզիջում ասելով հասկանում են ինքնավար հանրապետություն, ապա ինքնախաբեության մեջ են, փոխզիջումը ԼՂՀ միջազգային ճանաչումն է, իսկ որոշողը Ղարաբաղի իշխանություններն ու ժողովուրդն են:

Ոչ ես եմ որոշողը, ոչ դուք, ԼՂՀ-ն անկախ հանրապետություն է, երբ կդառնան բանակցությունների ամբողջական կողմ, կորոշեն»:

Հիշեցմանը, որ Ալիեւը չէր բացառել, որ Ադրբեջանը կարող է անդամակցել ԵՏՄ-ին, Շարմազանովն ասաց. «Դե եթե չի բացառում, քաղաքականությունը հնարավորի արվեստ է, ուրեմն չպետք է բացառի նաեւ ԼՂՀ անկախության ճանաչումը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ