Արմավիր-Գյումրի ավտաճանապարհին այսօր՝ հոկտեմբերի 18-ին, տեղի ունեցած ավտովթարից մահացել է Արմավիրի մարզի Ալաշկերտ գյուղի 22-ամյա բնակիչ: NEWS.am-ի հետ զրույցում Ալաշկերտի գյուղապետ Կարեն Հովհաննիսյանը նշեց, որ մահացողը Սմբատ Բաղդասարյանն է, նա գնալիս է եղել Գյումրի:

Երիտասարդ տղայի դին  դեպքի վայր ժամանած ոստիկանները հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս:

Ըստ shamshyan.com-ի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի ճանապարհից եւ գլորվելով՝ հայտնվել դաշտում: