ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հոկտեմբերի 18-ին, կազմել է 475.56 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.19դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 523.92 դրամ (աճել է 1.07 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 584.18 դրամ (աճել է 5.19  դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.57 դրամ (աճել է 0.03):

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. Արծաթ՝  266.04 դրամ, ոսկի՝ 19,185.4 դրամ, պլատին՝ 14,249.91 դրամ։

Հոկտեմբերի 18-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում արտարժույթով գործարք չի կայացել։