Վանաձորում հոկտեմբերի 17-ի լույս 18-ի գիշերը մահացած ծննդկանի դեպքով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց ՀՀ գլխավոր գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանը:
Թե որն է եղել 32-ամյա Հռիփսիմե Նազլուխանյանի մահվան պատճառը, հայտնի չէ, նույնիսկ նախնական վարկած չկա:
Նշենք, որ մեր տեղեկություններով՝ ծննաբերությունը անցել է նորմալ, ծնվել է հասուն արական սեռի երեխա 3 կգ քաշով: Ծնունդն ընդունել է գինեկոլոգ Արսեն Բալայանը: Ծննդաբերությունունից մոտ 3 ժամ անց կնոջ վիճակը կտրուկ վատացել է, սկսվել է ուժեղ արյունահոսություն: Կնոջն անմիջապես տեղափոխել են վիրահատարան, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել:
Սա եղել է կնոջ առաջին ծննդաբերությունը: Երեխայի վիճակը նորմալ է, առողջական որևէ խնդիր չունի:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:



























