News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հոկտեմբերի 19-ին, ընդունել է տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում ՀՀ նախագահի 2016թ. կրթական պարգեւներին արժանացած ուսանողներին եւ աշակերտներին: Նախագահի նստավայրում տեղի ունեցած պարգեւատրման հանդիսավոր արարողության ժամանակ Սերժ Սարգսյանը մրցանակակիրներին հանձնել է տարբեր անվանակարգերում նրանց շնորհված պարգեւները. յուրաքանչյուր անվանակարգի համար վկայագրի հետ միասին երիտասարդները ստացել են հուշախորհրդանիշ եւ դրամական պարգեւ:

Այս տարի ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգեւին արժանացել են 28 ուսանող եւ 15 աշակերտ 5 բուհից եւ 8 ավագ դպրոցից: Մինչ այսօր տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում տարբեր անվանակարգերում ՀՀ Նախագահի կրթական պարգեւին արժանացել են 409 ուսանող եւ աշակերտ:

Պարգեւատրման արարողության ժամանակ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է բարձր առաջադիմություն ցուցաբերած եւ Նախագահի 2016թ. կրթական պարգեւներին արժանացած ուսանողներին եւ աշակերտներին, մաղթել հաջողություններ:

Ստորեւ ներկայացնում ենք Սերժ Սարգսյանի խոսքը ՏՏ ոլորտում ՀՀ նախագահի կրթական պարգեւների հանձնման արարողության ժամանակ.

 «Սիրելի՛ ուսանողներ, աշակերտներ,

Հարգելի՛ տիկնայք եւ պարոնայք,

Ուզում եմ մեկ անգամ եւս շնորհավորել ձեզ նախագահի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի Հանրապետության կրթական պարգեւներին արժանանալու կապակցությամբ: Նախագահի հաճելի պարտականություններից մեկը պարգեւներ հանձնելն է, բայց այս պարագայում՝ ինձ համար սա կրկնակի հաճույք է, որովհետեւ նախ պարգեւների են արժանանում երիտասարդ մարդիկ, ովքեր վաղը կերտելու են Հայաստանը, ապա նաեւ՝ սա այն ոլորտն է, որը Հայաստանի համար շատ կարեւոր ու հեռանկարային է:

Ես ուրախ եմ ոչ միայն ձեզ համար: Ուրախ եմ ձեր ուսուցիչների, ձեր դասախոսների, ձեր հարազատների, մեր ողջ հասարակության համար, որովհետեւ սա ինչ-որ տեղ ընդգծում է, որ մենք ճիշտ ճանապարհով ենք առաջ շարժվում: Վաղվա Հայաստանը պետք է լինի ավելի կրթված, ժամանակի հետ համընթաց քայլող եւ բանիմաց ու ստեղծագործ քաղաքացիների ձեռքում: Վաղվա Հայաստանը պետք է լինի զարգացած տեղեկատվական աշխարհի տիրույթում: Մենք այլ ճանապարհ չունենք: Այս ճանապարհը փորձված ճանապարհ է: Հազարամյակների ընթացքում մեր ժողովուրդը մշտապես տեսել, ընկալել եւ ընդունել է առաջավորը, տեղայնացրել ու նաեւ սրա շնորհիվ է, որ կարողացել է հարատեւել, եւ մենք պետք է այս ճանապարհը շարունակենք:

Սիրելի՛ երիտասարդներ,

Ձեր հաջողությունները մեզ լավատեսություն եւ ուրախություն են պարգեւում: Եղե՛ք ավելի նախաձեռնող, շատ համարձակ ձեր նախաձեռնություններում եւ համառ՝ կրթության մեջ: 21-րդ դարը շատ արագ է զարգանում: Մենք այսօր ապրում ենք արագ զարգացող աշխարհում: Մենք ձեր տարիքում չգիտեինք, թե ինչպիսի՞ մասնագիտություններ են լինելու զարգացած տեխնոլոգիաների, համացանցի դարաշրջանում: Նույնն էլ լինելու է 20-30 տարի հետո: Դրան պետք է պատրաստ լինել, եւ վստահ եմ, որ դուք պատրաստ եք լինելու:

Մեկ անգամ եւս շնորհավորում եմ եւ շնորհակալություն եմ հայտնում ձեր ծառայության համար, իսկ սա ծառայություն է: Հաստատ իմացեք՝ լավ սովորելը, հաջողություն ունենալը ծառայություն է երկրին: Ուզում եմ շնորհակալություն հայտնել այս մրցանակաբաշխության կազմակերպիչներին: Շատ շնորհակալ եմ: Իհարկե, նաեւ շնորհակալություն եմ հայտնում մրցութային հանձնաժողովին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում (ֆոտո)
Լավ մենեջեր ու լավ կառավարող լինելու համար անհրաժեշտ է փորձ․ չես կարող լավ ղեկավար լինել առանց որոշակի աշխատանքային փորձի...
Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում (ֆոտո)
Նորագույն NGN ցանցի շնորհիվ, որը կառուցվում է Հայաստանի ողջ տարածքում, Team-ը կկարողանա տրամադրել գերարագ ինտերնետ Թումո ուսանողների կրթական գործընթացն անխափան իրականացնելու համար...
ԲՏԱ փոխնախարարը Սաուդիան Արաբիայում միջազգային գործընկերների հետ քննարկել է երկկողմ համագործակցության հեռանկարները
Այցի շրջանակներում Գևորգ Մանթաշյանը հանդիպում է ունեցել Սաուդյան Արաբիայի Թագավորության Մեդիայի նախարար Սալման բին Յուսեֆ Ալ Դոսարիի…
Չինացի գիտնականները լազերային շարժիչով գերարագընթաց սուզանավ են մշակում
Շարժվելիս սուզանավի մակերեսը ծածկվում է...
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ղեկավարն առաջարկում է սահմանափակել TikTok-ը Հայաստանում
Տեխնոլոգիական հեղափոխությունը հանգեցրել է պետության կողմից բովանդակության նկատմամբ վերահսկողության կորստի...
«Ռոզալի» ֆիլմը հասանելի է Ֆասթ Թիվի հարթակում
«Ռոզալի» ֆիլմի հեղինակը կինոկատակերգություններ նկարահանող հայտնի անուններ ներառող թիմ է՝ Ռուբեն Ջաղինյան, Աշոտ Աբրահամյան և Դավիթ Բաբախանյան...
Ամենաշատ