News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանի գործող չեմպիոն Երեւանի «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը հոկտեմբերի 19-ին տեղի ունեցած Հայաստանի Գավաթի ընթացիկ խաղարկության քառորդ եզրաափակչի «Փյունիկ» - «Ալաշկերտ» խաղից հետո հրաժարական տվեց:

NEWS.am-ի թղթակից Վերա Մարտիրոսյանի հետ զրույցում Աբրահամ Խաշմանյանը պատմեց իր հրաժարականի պատճառների մասին:

Գավաթի խաղից հետո ակումբի նախագահը մտավ հանդերձարան ու դժգոհություն հայտնեց խաղից. չորս ֆուտբոլիստի ազատեց թիմից` Արսեն Բալակաբեկյանին, Սամվել Մելքոնյանին, Սավին Անտոնրին եւ Յուրա Ֆոմենկոյին: Դրանից հետո անվստահություն հայտնեց ինձ ու մարզչական շտաբին եւ ասաց, որ մյուս խաղը թիմը կպատրաստի մեկ այլ մարզիչ, իսկ ես պետք է լինեմ սպասողական վիճակում: Բնական է, որ իմ արձագանքը միանգամից եղավ: Խաղից հետո հրաժարական տվեցի: Ես կարծում եմ, որ ցանկացած իրեն հարգող մարզիչ կաներ նույն բանը, ինչ արեցի ես:

Ինչ վերաբերում է խաղին, մենք շատ լավ խաղ անցկացրեցինք: Ունեինք առավելություն թե՛ տարածքային, թե՛ խաղային: Միայն Ֆոմենկոն մի քանի անգամ մնաց մեն մենակ դարպասապահի առջեւ, բայց ցավոք չօգտագործեցինք պահերը: Դա ֆուտբոլ է: Այսօր աշխարհի լավագույն թիմերը չեն կարողանում հաղթել բոլոր խաղերը կամ նվաճել բոլոր տիտղոսները, ուր մնաց «Ալաշկերտը» տանի: Առիթից օգտվելով շնորհակալություն եմ հայտնում իմ ֆուտբոլիստներից՝ իրենց պրոֆեսիոնալզմի համար: Մենք շատ լավ թիմ ու կոլեկտիվ ունեինք: Շնորհակալ եմ նաեւ իմ մարզչական շտաբին, ովքեր իրենք գործը շատ լավ էին անում: Շնորհակալ եմ նաեւ ակումբին համագործակցության համար:

Սա երրորդ տարին է, որ ես գլխավորում էի «Ալաշկերտը»: Մենք ունեցել ենք հաջողություններ՝ թե Եվոպական ասպարեզում, թե ներքին առաջնությունում: Կարծում եմ՝ լավ աշխատանք ենք կատարել:

Սա առաջի՞ն միջադեպն էր թիմի նախագահի հետ կապված, թե նմանատիպ դեպքեր էլի եղել էին:

Նման խնդիրներ եղել են: Ես փորձել եմ միշտ հարթել դրանք: Ստացվում էր: Սա առաջին դեպքը չէր: Ոչ մի խնդիր չունեմ ակումբի ու նախագահի հետ: Միայն այն բանի համար, որ Հայաստանում կարողանում են թիմ պահել, արդեն արժանի է հարգանքի: Չնայած ասեմ, որ քիչ մարդիկ կարող էին աշխատել նման պայմաններում, ու այդ եզակիներից մեկը ես էի: Պետք է միշտ ճկուն լինել ու արդյունք ապահովել: Իսկ այդ բոլորը միասին անել շատ դժվար է: Բայց երեք տարվա մեջ հաջողվեց:

Ի՞նչ պլաններ ունեք: Ո՞ր թիմերում եք տեսնում Ձեր հետագա աշխատանքը:

Հրաժարականը նորմալ գործընթաց է: Մեր գործի մի մասն է: Հայաստանում միշտ չէ, որ բոլոր մարզիչները գործ ունեն: Կսպասեմ կտեսնեմ ինչ առաջարկներ կլինեն: Երեկ է ամեն ինչ տեղի ունեցել: Սպասենք:

Վերա Մարտիրոսյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն» Լիլիթ Մակունցի հետ
Այս և այլ հարցերի պատասխանը տվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» Էդուարդ Շարմազանովի հետ
Ո՞ւմ է նա համարում բոլոր ժամանակների լավագույն քաղաքական գործիչ...
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն»՝ Դավիթ Սանասարյանի հետ
Եղե՞լ է այնպես, որ նրա սերը մերժեն, պե՞տք է արդյոք հայերը հպարտանան Քիմ Քարդաշյանով, ի՞նչ խորհուրդ կտար ինքն իրեն 18 տարեկանում...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն»՝ Նաիրա Զոհրաբյանի հետ
NEWS.am-ը վերսկսում է «59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» հաղորդաշարը...
Լեգենդար Բատիստուտան՝ հայկական Վարդավառի եւ կովեր պահելու մասին (Ֆոտո)
Բատիստուտան պատմել է, որ այլեւս ֆուտբոլով չի զբաղվում․․․
Լեգենդների հանդիպմանը կնախորդեն մի շարք միջոցառումներ, այդ թվում համերգներ, վարպետության դասեր
Հիշեցնենք, որ բացի Լեգենդների խաղից, հուլիսի 6-8-ին առաջին անգամ Երեւանի պատմության մեջ կստեղծվի ֆան-գոտի, որը «Ազատության հրապարակում կընդունի բոլոր երկրպագուներին...
Ամենաշատ