News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 20-ին Հայաստանի ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը եւ KfW բանկի առաջին փոխնախագահ Եվա Վիտը 51 մլն եվրո արժողությամբ վարկային պայմանագրեր են ստորագրել` Որոտանի ՀԷԿ-երի համակարգի վերակառուցման եւ վերազինման ծրագրի շրջանակում:

Գերմանիայի կառավարության կողմից տրվող վարկի մարման ժամկետը 40 տարի է, որից 10 տարի արտոնյալ է, իսկ գումարի մնացած մասը տրամադրելու է KfW բանկը` 15 տարի մարման ժամկետով, որից 4 տարին` արտոնյալ: Վարկը տրամադրվում է շուրջ 2 տոկոս տարեկան տոկոսադրույքով:

Հայաստանի ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարկի առաջին մասնաբաժինը 29 մլն եվրո է, որը տրամադրվում է ԳԴՀ եւ ՀՀ կառավարությունների միջեւ 2007-2008թթ. ֆինանսական համագործակցության մասին համաձայնագրի շրջանակում, մնացած 22 մլն եվրո գումարի լրացուցիչ ֆինանսավորման մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել այս տարի հուլիս ամսին Բոննում կայացած 2009-2010թթ. հայ-գերմանական միջկառավարական բանակցությունների արդյունքում:

Որոտանի կասկադն ունի համակարգային նշանակություն: Ծրագրով նախատեսվում է իրականացնել Տաթեւ, Սպանդարյան եւ Շամբ հէկ-երի վերազինման, էլեկտրամեխանիկական մասի վերակառուցման եւ նորացման աշխատանքներ, ինչի արդյունքում էապես կբարձրանա Որոտանի հէկ-երի համակարգի աշխատանքի արդյունավետությունն ու արտադրողականությունը: Ծրագիրը կմեկնարկի 2011թ. սկզբին եւ կիրականացվի 4 տարվա ընթացքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ