ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հոկտեմբերի 20-ին, կազմել է 475.30 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.03 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 521.26 դրամ (նվազել է 1.46 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 583.53 դրամ (նվազել է 0.60  դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.61 դրամ (մնացել է անփոփոխ):

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. Արծաթ՝  270.33 դրամ, ոսկի՝ 19,392.67 դրամ, պլատին՝ 14,394.94 դրամ։

Հոկտեմբերի 20-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում արտարժույթով գործարք չի կայացել։