News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Ադրբեջանը երբեւիցե չի հրաժարվել դիվերսիոն գործողություններին, ավելին, շարունակում է իր ապակառուցողական քաղաքականությունը դիվանագիտական, քաղաքական, տեղեկատվական ոլորտներում: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով այս գիշեր Ադրբեջանի զինուժի կողմից դիվերսիայի փորձերին, որոնք հայկական կողմը հաջողությամբ հետ է մղել: 

«Մերթ ընդ մերթ, հատկապես վերջին երկու ամսվա ընթացքում Ադրբեջանը հիբրիդային պատերազմի ձեւեր է օգտագործում տեղեկատվական դաշտում, այսինքն որեւէ բան չի փոխվել իր գործողություններում: Սա Ադրբեջանի էությունն է. ֆաշիստական, նացիստական, հանցագործ, ահաբեկչական պետություն է, դրա համար նման քայլերի պետք է դիմի»,- ասաց Դավիթ Բաբայանը:

Ըստ պաշտոնական Ստեփանակերտի՝ պետք չէ տրամաբանություն փնտրել Ադրբեջանի գործողություններում. եթե առողջ տրամաբանություն ունենար, համանախագահների այցից առաջ հրադադարի ռեժիմը չէր խախտի:

«Առողջ տրամաբանությամբ հնարավոր չէ բացատրել. հիվանդ պետություն է, հիվանդ հասարակություն ունի, իսկ նման հանցագործ պետություններում առողջ տրամաբանություն չկա, կան նենգ մտքեր: Հանցագործը, կրկնահանցագործը եթե բանտում է, բանտից դուրս է գալիս, էլի հանցագործություն պիտի անի: Եթե մեկ ամիս, կամ երկու շաբաթ չի արել, դա չի նշանակում, որ փոխվել է»,- ասաց նախագահի մամուլի խոսնակը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 2016թ. հոկտեմբերի 20-ին` ժամը 23:00-23:30 ընկած ժամանակահատվածում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արեւելյան եւ հարավային ուղղություններում հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներփաթանցման փորձեր: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացումը եւ կորուստներ պատճառելով հետ շպրտել իրենց ելման դիրքեր:

Դիվերսիոն խմբին դիմագրավելու ընթացքում ՊԲ-ն կորուստներ չի ունեցել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ