News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Վրաստանի նախկին առաջին տիկին, «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունից մեծամասնական ընտրակարգով առաջադրված Սանդրա Ռուլովսը հանել է թեկնածությունն ընտրությունների երկրորդ փուլից: Այս մասին հաղորդում է «Գրուզիա Online»-ը:

Օրենսդրության համաձայն՝ նրա անունը, ամեն դեպքում, կլինի քվեաթերթիկներում:

«Ուզում են ընտրողներին շնորհակալություն հայտնել վստահության եւ հաղթանակի համար, որը, ցավոք, խլեցին ոչ միայն նոյեմբերի 8-ին, այլեւ երեկ: Բոլորը գիտեն, որ առաջին փուլում ես հաղթեցի, այդ պատճառով վիրավորական եմ համարում այս անարդարությունների ֆոնին երկրորդ փուլին մասնակցելը: Կեղծիքները, որոնց ծավալները որոշելն անհնար է, ամենուր էին:

Առաջին փուլում իմ հաղթանակն Իվանիշվիլիի համար անձնական պարտություն էր, որը հոկտեմբերի 8-ից մի քանի օր առաջ ասաց, որ «այս տիկինը նույնպես չի հաղթի Զուգդիդիում»: Եվ դա որպես հրահանգ ընկալեցին, եւ հրահանգը պետք էր կատարել: Սա անընդունելի է ինձ համար»,- «Օդիշի Նյուզ»-ին տված հարցազրույցում ասել է Սանդրա Ռուլովսը:

Հիշեցնենք, որ նախօրեին Արեւմտյան Վրաստանի մի շարք բնակավայրերում խորհրդարանական ընտրությունների առաջին փուլի կրկնակի քվեարկություն է կայացել: Այստեղ «Վրացական երազանք»-ից Սանդրա Ռուլովսի մրցակիցը 48% ձայն է ստացել: Նրա եւ Ռուլովսի միջեւ տարբերությունը շուրջ 900 ձայն է կազմել: Ընտրությունների երկրորդ փուլը հոկտեմբերի 30-ին է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ