News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թուրքիայի իշխող Արդարություն եւ զարգացում կուսակցությունն ավարտել է նոր Սահմանադրության եւ պետական կարգի բարեփոխումների շուրջ աշխատանքը: Այն նախատեսում է կառավարման խորհրդարանական կարգը նախագահականով փոխարինում: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ կուսակցության ղեկավարության երկօրյա հանդիպումից հետո այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը:

Ավելի վաղ Թուրքիայի պաշտոնատար անձինք հաղորդել էին, որ նոր Սահմանադրության հարցով հանրաքվեն կայանալու է 2017 թվականի գարնանը:

Նոր Սահմանադրության ընդունման համար անհրաժեշտ է ստանալ սահմանադրական մեծամասնության՝ երկրի խորհրդարանի 550 պատգամավորից 367-ի քվեն: Եթե օրինագծի օգտին հանդես գա 367-ից պակաս խորհրդարանական, Սահմանադրության ընդունման հարցը հանրաքվեի կդրվի:

Թուրքիայում ներկայում գործում է 1982 թվականի Սահմանադրությունը, որն ընդունվել է 1980-ի ռազմական հեղաշրջումից հետո: Նոր Հիմնական օրենքի ընդունման անհրաժեշտության մասին հոկտեմբերի 1-ին խորհրդարանի աշնանային նստաշրջանի մեկնարկին հայտարարել էր Թուրքիայի նախագահ Էրդողանը:

Սահմանադրության նախագծի ուղղությամբ աշխատանքը վերսկսվել է հուլիսին պետական հեղաշրջման փորձից հետո:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ