Հայաստանի ԱԻՆ-ը հանդես է եկել նախազգուշացմամբ, նշելով, որ հոկտեմբերի 25-26-ը, բացառությամբ Երեւանի, Արարատյան դաշտի, Արագածոտնի եւ Վայոց ձորի նախալեռների մյուս բոլոր գոտիներում հիմնականում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում` բուք, ճանապարհներին` մերկասառույց եւ ցածր հորիզոնական տեսանելիություն: ԱԻՆ-ը նաեւ հորդորել է նշված ժամանակահատվածում մարզեր երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով: 

Հայաստանի տարածքում, հոկտեմբերի 25-ին սպասվում են տեղումներ: Քամին՝ արեւմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 25-26-ին կնվազի 8-10 աստիճանով:

«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ, Երեւանում հոկտեմբերի 25-ին, սպասվում է անձրեւ:

Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +4+6, իսկ վաղը ցերեկը՝ +10+12 աստիճան տաքություն:

Ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը` 0-5, ցերեկը` +1+4,

Կոտայքում՝ գիշերը` 0-5, ցերեկը` +1+4,

Գեղարքունիքում՝ գիշերը` 0-5, ցերեկը` +1+4,

Լոռիում՝ գիշերը` -1+2, ցերեկը` +1+4,

Տավուշում՝ գիշերը` +1+5, ցերեկը` +2+5,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը` 0-5, ցերեկը` +1+4,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +3+5, ցերեկը՝ +7+11,

Արարատում՝ գիշերը` +4+6, ցերեկը` +10+13,

Արմավիրում՝ գիշերը` +4+6, ցերեկը` +10+13,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` 0-5, ցերեկը` +1+4,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +4+6, ցերեկը` +10+13,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը` +3+6, ցերեկը` +5+82,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` 0-3 ցերեկը` 0+3,

Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը` 0+3, ցերեկը՝ 0+4: