Օմսկում Հայաստանի քաղաքացու չկանխամտածված սպանության կասկածանքով ձերբակալել են բռնցքամարտիկ Նիկիտա Ֆեդոնենկոյին:

22-ամյա մարզիկը ծեծի է ենթարկել 32-ամյա Վահե Զալիբեկյանին, որը ստացված վնասվածքներից մահացել է:

Հանցագործության գործով զբաղվում է Հատկապես կարեւորագույն գործերի քննության վարչությունը:

«ՍուպերՕմսկ» գործակալության հաղորդմամբ՝ Ֆեդոնենկոյի բնակարանի խուզարկության ընթացքում «ատրիբուտներ են հայտնաբերվել, որոնք նման են սափրագլուխների օգտագործածներին»:

Ֆեդոնենկոն 2013 թվականին «Ոսկե սաղավարտի» մրցաշարում երկրորդ տեղն է զբաղեցրել: Շուրջ կես տարի առաջ նա հեռացել է պարեկապահակային ծառայության տեսուչի աշխատանքից: