Հայաստանի ԱԻՆ-ը հանդես է եկել նախազգուշացմամբ, նշելով, որ հոկտեմբերի 26-ին, բացառությամբ Երեւանի, Արարատյան դաշտի, Արագածոտնի եւ Վայոց ձորի նախալեռների` սպասվում է ձյուն, առանձին հատվածներում` բուք, ճանապարհներին` մերկասառույց եւ ցածր հորիզոնական տեսանելիություն: ԱԻՆ-ը նաեւ հորդորել է նշված ժամանակահատվածում մարզեր երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով: 

Հայաստանի տարածքում, հոկտեմբերի 26-ին սպասվում են տեղումներ: Քամին՝ արեւմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 26-ին կնվազի 4-5 աստիճանով:

«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ, Երեւանում հոկտեմբերի 26-ին սպասվում է անձրեւ: 26-ի գիշերը եւ առավոտյան առավել բարձրադիր հատվածներում սպասվում է թաց ձյուն:

Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +1+3, իսկ վաղը ցերեկը՝ +6+8 աստիճան տաքություն:

Ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը` -2-7, ցերեկը` 0+3,

Կոտայքում՝ գիշերը` -2-7, ցերեկը` 0+3,

Գեղարքունիքում՝ գիշերը` -2-7, ցերեկը` 0+3,

Լոռիում՝ գիշերը` 0-5, ցերեկը` -2+2,

Տավուշում՝ գիշերը` -3+2, ցերեկը` 0+3,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը` -2-7, ցերեկը` 0+3,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +1+4, ցերեկը՝ +4+7,

Արարատում՝ գիշերը` +2+4, ցերեկը` +5+8,

Արմավիրում՝ գիշերը` +2+4, ցերեկը` +5+8,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` -2-7, ցերեկը` 0+3,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +2+4, ցերեկը` +5+8,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը` -1+2, ցերեկը` +2+5,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` -3-6, ցերեկը` 0-3,

Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը` 0-3, ցերեկը՝ -1+2: