Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը քննարկում է սկսել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ. դա այն է, որը բոլորս պետք է ողջունենք: Այս մասին հոկտեմբերի 25-ին՝ Երեւանում կայացած մամուլի ասուլիսին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը՝ անդրադառնալով Ալիեւի այն հայտարարությանը, որ Բաքվի կողմից առավելագույն զիջումները ենադրում են Լեռնային Ղարաբաղի ինքնավար հանրապետության կարգավիճակ:

Նրա խոսքով՝ հակամարտության կարգավորման բոլոր տարրերը քննարկվում են: «Մենք անկեղծ եւ լիարժեք քննարկում ենք ցանկանում ոչ միան նախագահների եւ համանախագահողների միջեւ, այլ նաեւ ժողովուրդների: Կողմերի դիրքորոժշումները կարող են միանման չլինեն, սակայն կարեւոր է, որ այդ դիրքորոշումները ինչպես Հայաստանի եւ Ադրբեջանի, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի հանրության կողմից ներկայացվեն: Մենք ողջունում ենք Ադրբեջանի նախագահի այդ հայտարարությունը ոչ այն պատճառով, որ դա լինի վերջին խոսքը, այլ որ այն դա քննարկման թեմա է դարձնում»,- ասել է Ուորլիքը՝ եւս մեկ անգամ նշելով, որ բանակցային գործընթացի բոլոր տարրերը պետք է ներկայացվեն հանրության լայն շրջանակներին: