News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 03
USD
402.21
EUR
423.85
RUB
4.07
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Իշխանական  մեր աղբյուրների փոխանցմամբ, Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի որդու՝ ՀՀ կառավարությանն առընթեր Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի գլխին սեւ, մութ ամպեր են կուտակվել:

Ըստ շրջանառվող տեղեկությունների, նա ցածր գներով իր մերձավորներին է վաճառել կառավարության հայտարարած օպտիմալացման ծրագրի արդյունքում իր ղեկավարած գերատեսչության հաշվեկշռում հայտնված ծառայողական մեքենաները:

Պետգույքի կառավարման վարչության տիրապետության տակ հայտնված գույքը պետք է վաճառվեր աճուրդով: Դա այդպես էլ եղել է, սակայն աճուրդի մեկնարկային գինն է շատ ցածր եղել, եւ որոշ դեպքերում աճուրդը շատ աննկատ է անցկացվել, ու մեքենան վաճառվել է հենց մեկնարկային ցածր գնով:

Կառավարության փոփոխությունից հետո այս իրողությունը հայտնվել է Կարեն Կարապետյանի ուշադրության տակ:

Ըստ որոշ տեղեկությունների, վարչապետը, մեղմ ասած, այնքան էլ չի համակրում պետգույքի կառավարման վարչության ղեկավարին, բայց հաշվի առնելով ՀՀԿ-ի «հին գվարդիայի» կարկառուն ներկայացուցիչ Գալուստ Սահակյանի անխուսափելի դժգոհությունը, դեռ ձեռնպահ է մնում նրան ազատելուց:

Չի բացառվում, սակայն որ  նա դա անի առաջիկայում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ընթանում են ԱԺ-ի հերթական քառօրյա նիստերը. օրակարգում է նաեւ Հռոմի ստատուտի վավերացման հարցը (ուղիղ)
Օրակարգում է մասնավորապես, Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը վավերացնելու եւ կանոնադրության 12-րդ հոդվածի 3-րդ մասի...
«Իրավունք». Երեւանի քաղաքապետի ընտրությունը կունենա «չնախատեսված» շրջադարձ
Այսպիսով՝ իբրեւ ամենաթունդ ընդդիմադիրներ Մարությանի «Ազգային առաջընթացն» ու Թեւանյանի...
«Ժողովուրդ». Հովիկ Աղազարյանը սուտ ցուցմունք է տվել զինվորի հոր դեմ. նրանք կառերեսվեն
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանին Քննչական կոմիտե են...
«Հրապարակ». Կարեն Կարապետյան-Սամվել Շահրամանյան
Մեկը 2018 թվականի ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանի հրաժարականն էր եւ Կարեն Կարապետյանին վարչապետ...
«Ժողովուրդ». Ազգային ժողովում Հայաստան-Հունգարիա բարեկամական խումբ է ստեղծվել. ովքեր են անդամները
Մասնավորապես, ԱԺ-ում ստեղծվում է Հայաստան-Հունգարիա բարեկամական խումբ։ Այս խմբի անդամները...
«Փաստ». Այլ տեղ մեղավոր մի փնտրեք
Ցավոք, մեր հասարակության մեջ կան շերտեր, որոնք հեշտությամբ կուլ են տալիս խայծը: Բայց գլոբալ առումով...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ