News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանի պաշտպանության նախարարը երբեք չպետք է բացառի պատերազմի հնարավորությունը, բայց հաշվի առնելով այսօրվա իրավիճակը, ԼՂ հակամարտության գոտում ռազմական գործողությունների  վերսկսումը քիչ հավանական է: NEWS.am-ի թղթակցի հարցին ի պատասխան, նշել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:   

Նրա խոսքով, Ադրբեջանի սադրիչ գործողությունները նպատակ ունեն հայկական կողմի հետ խոսել վերջնագրերի լեզվով եւ լարվածություն ստեղծել հակամարտության գոտում: «Բայց մենք արդեն ապացուցել ենք, որ որ մեզ հետ չի կարելի խոսել վերջնագրերի լեզվով եւ մենք չենք վախենում ռազմական շանտաժից»,- ասել է նախարարը:

Միաժամանակ, նա ընդգծել է, որ միջազգային հանրությունը պետք է խիստ գնահատական տա Ադրբեջանի գործողություններին, որը պարբերաբար խախտում է հրադադարի ռեժիմը: «Միջազգային հանրությունը պետք է արդար լինի այդ հարցում եւ արձագանքի ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման յուրաքանչյուր դեպքի, եթե անգամ դրանք լինեն հայկական կողմից: Մենք այդ հարցը բարձրացնում ենք միջազգային կառույցների առաջ»,- նշել է Ս. Օհանյանը, հավելելով, որ հայկական կողմը նույնիսկ չի մտածում հրադադարը խախտելու մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Երեւանում տեղի կունենա Ադրբեջանում հայերի ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառում
Փետրվարի 28-ին Ծիծեռնակաբերդում տեղի կունենա հիշատակի միջոցառում...
Մարուքյանը ուշագրավ փաստեր է հրապարակել Խոջալուի դեպքերի հետ կապված՝ վկայակոչելով Ադրբեջանի 1-ին նախագահի հարցազրույցը
Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովը հայտարարել է, որ «Խոջալուի վրա հարձակումը անակնկալ հարձակում չէր»։ 1992 թվականին ռուսական...
Ամենաշատ