News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 13
Տեսնել լրահոսը

Պաշտոնական այցով Թուրքայում գտնվող Գերմանիայի նախագահ Քրիստիան Վուլֆը Տարսոնում (Կիլիկիա) գտնվող Սուրբ Պողոսի եկեղեցում պատարագի է մասնակցել։

Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝  Քրիստոսի 12 առաքյալներից մեկի անունը կրող եկեղեցում Գերմանիայի նախագահի եւ նրա կնոջ հետ միասին, պատարագին մասնակցել են Պոլսո Հայոց պատրիարքական ընդհանուր փոխանորդ արք. Արամ Աթեշյանը,  ասորական եկեղեցու Ադըյամանի եպիսկոպոս Մելքի Ուրեքը, Մերսինի իտալական եկեղեցու վանահայր Ռոբերտո Ֆերարին։

 Գերմանիայի նախագահին եկեղեցու մուտքի մոտ դիմավորել են Մերսինի փոխնահանգապետը, Տարսոնի քաղաքապետը, Մերսինի առեւտրա-արդյունաբերական պալատի նախագահը եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։

Մոտ 45 րոպե տեւած պատարագից հետո, Քրիստիան Վուլֆը պատասխանել է լրագրողների հարցերին՝ անհրաժեշտ համարելով, որ Թուրքիայում գտնվող բոլոր եկեղեցիներում պատարագ մատուցելու պահանջի դեպքում թույլատրվեն այն իրականացնել։ «Դա վերաբերում է նաեւ այս եկեղեցուն։ Քանի որ այս եկեղեցիները կառուցվել են 3-րդ, 4-րդ, 5-րդ դարերում, երբ տարածվել էր քրիստոնեությունը»,-նշել է Գերմանիայի նախագահը՝ հավելելով, որ ինքն ու իր կինը մեծ երջանկություն կզգան կրկին գալ այդ եկեղեցի եւ մասնակցել պատարագի:

Այնուհետ գերմանացի ղեկավարը եւ նրան ուղեկցող պատվիրակությունն այցելել են Սուրբ Պողոսի անունը կրող ջրհոր, լվացվել ջրհորից հանած ջրով եւ մեկնել Ադանա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հարցմանը մասնակցած հոգեւորականների երկու երրորդը կարծում է, որ Բրիտանիան այլևս քրիստոնյա երկիր չէ
64%-ից ավելին ասել է, որ երկիրը կարելի է անվանել քրիստոնյա, բայց...
Անգլիկան եկեղեցին կարող է անցնել Աստծո համար գենդերային չեզոք տերմինների
Եկեղեցին հայտնել է, որ գարնանն այդ հարցով հատուկ հանձնաժողով կստեղծի․․․
Հնդկաստանում քահանան ձերբակալվել է մոտ 100 հոգու «քրիստոնեություն ընդունելու» համար «գայթակղելու» պատճառով
Տեղի ոստիկանությունը հայտնել է, որ 43-ամյա քահանա Պաուլուս Մասիհը Սուրբ Ծննդյան նախօրեին փորձել է կրոնափոխ դարձնել մոտ 100 մարդու․․․
ԱՄԷ-ում ավելի քան 1400 տարի առաջ կառուցված քրիստոնեական վանք է հայտնաբերվել
Սա տարածաշրջանում հայտնաբերված երկրորդ վանքն է, եւս մեկը հայտնաբերվել է 1990 թվականին․․․
Քրիստոնյա Եկեղեցիները Հռոմում քննարկել են Սուրբ Զատիկը նույն օրը նշելու հարցը
Երկխոսության և խաղաղության համար աղոթքի հավաք...
Այսօր հայ առաքելական եկեղեցին նշում է Խաչվերացը
Հայաստանյայց Եկեղեցում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ