News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանն ու Ռուսաստանը սկսել են հիմնական մարտական տանկերի մոդերնիզացման մեծածավալ ծրագիր։ Տանկերը կարդիականացվեն մինչեւ Տ-72Բ4 մակարդակի, որով ելույթ էին ունենում «Տանկային բիաթլոն»–ի մասնակից թիմերը։ Հատկանշական է, որ ավելի վաղ ՀՀ Պն–ն պլանավորում էր տանկերի արդիականացման պայմանագիր կնքել լեհական Bumar Łabędy ընկերության հետ։

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Իզվեստիա»–ի հետ զրույցում հայտնել է, որ տանկերի կատարելագործման աշխատանքներն արդեն սկսվել են։ Նրա խոսքով՝ արդիականացված մարտական մեքենաների քանակն ու արդիականացման ժամկետները չեն նշվում։

Պարբերականի իրազեկ աղբյուրները հայտնել են, որ խոսքը մի քանի տասնյակ միավոր տեխնիկայի մասին է։

«Տանկերը կարդիականացվեն մինչեւ բիաթլոնային մակարդակի, այսինքն՝ Տ–72Բ4, որը բարելավված մանեւրային բնութագրեր եւ մարտական ցուցանիշներ ունի։ Ընդ որում, աշխատանքները կընթանան Հայաստանում, ինչը հայկական կողմին թույլ կտա դրանք պակաս ծախսատար դարձնել, այսինքն՝ ավելի շատ տանկեր արդիականացնել»,– ասել է պարբերականի զրուցակիցը։

Բ4 մոդելն ունի «Սոսնա–Ու» ժամանակակից բազմալիքային նշանառություն, որը տանկն ավելի է ադապտացնում գիշերային գործողություններին։ Որպեսզի տանկի հրամանատարն ավելի լավ տեսնի իրավիճակը,  Տ–72–ի բիաթլոնային տարբերակի վրա տեղադրվել է շրջանային տեսադաշտի կոմպակտ համալիր, որը թույլ է տալիս օրվա ցանկացած ժամի նկատել թիրախն ու հայտնել այդ մասին։ Այն նաեւ կարող է աշխատել կառավարվող զենքով եւ հեռակառավարմամբ  պայթող սպառազինություններով։

Անկախ ռազմական փորձագետ Ալեքսեյ Խլոպոտովը պարբերականի հետ զրույցում նշել է, որ հոկտեմբերին Երեւանում կայացած ArmHiTec-2016 ցուցահանդեսի Տ–72Բ4 արդիականացված տանկը հագեցած էր հենց հեռակառավարվող գնդացրային սարքով, ինչը նշանակում է, որ հնարավոր է  այն տեղադրել արդիականացվող Տ–72-ի վրա։

«Եթե համեմատենք Տ–72Բ4 տանկը Տ-90–ի հետ, ապա բիաթլոնային տարբերակը գերազանցում է շարժունակությամբ՝ ի շնորհիվ ավելի հզոր շարժիչի եւ թեթեւ զանգվածի։ Բ4–ը նաեւ կրակի կառավարման ավելի արդյունավետ համակարգ ունի, մեծացրած տեսադաշտ եւ ավելի լավ է հարմարեցրած գիշերային մարտական գործողություններին բազմալիքային նշանառության հաշվին։ Միաժամանակ Տ–90–ը ավելի լավ է պաշտպանված հաստ զրահով եւ ունի հրամանատարի հեռակառավարվող գնդացրային սարք, որը թույլ է տալիս կրակ բացել առանց դիտանցքից դուրս գալու»,– ասել է Խլոպոտովը։

 «Նախքան Ռուսաստանի հետ պայմանագիրը Հայաստանը պլանավորում էր Տ–72-ը արդիականացնել լեհական Bumar Łabędy ընկերության հետ PT-72U ծրագրով,– պարաբանում է «Օտվագա 2004» ինտերնետ նախագծի գլխավոր խմբագիր Վիտալի Մոիսեեւը,– 84 տանկի արդիականացման պայմանագիրը, որոշ տվյալներով, Երեւանին պետք է արժենար 100 մլն դոլար։ Սակայն ռուսական «Տանկային բիաթլոնին» մասնակցելուց հետո հայ տանկիստները շատ լավ կարծիք էին կազմել Տ–72Բ4 արդիականացված տարբերակի մասին, ինչն էլ ազդել էր երկրի ռազմական ղեկավարության որոշման վրա»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ