News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 03
USD
402.21
EUR
423.85
RUB
4.07
Տեսնել լրահոսը

Օպտիմալացման արդյունքում վաճառվող պետական շարժական գույք գնել ցանկացողները (տվյալ դեպքում` մեքենա) կարող են եւ այցելում են կենտրոնացված պահատեղի` մոտ 1.5 հա տարածքով (Երեւան, Հաղթանակի 2-րդ փողոց, 79 հասցեով) եւ տեղում ծանոթանում մեքենայի վիճակին:

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ օպտիմալացման արդյունքում վաճառքի ներկայացվող մեքենաները հիմնականում մեծ մաշվածություն ունեն, դրանցից մի ստվար խումբ ընդհանրապես պիտանի չէ շահագործման:

Ըստ այդմ, Կառավարության հայտարարած օպտիմալացման արդյունքում ընդհանուր պետք է կրճատվի 1084 ծառայողական ավտոմեքենա, որից ՀՀ կառավարության 2016 թվականի հունիսի 9-ի N 598-Ա, N 610-Ա, N611-Ա եւ հունիսի 23-ի N681-Ա որոշումներով օտարման նպատակով ՊԳԿ վարչությանն է հանձնվել 444 տրանսպորտային միջոց: 

Նախ իրականացվել են փոխադրամիջոցների հանձնման-ընդունման, զննման ու պահառության ընդունման գործընթացները, այնուհետեւ մեքենաները հանվել են հաշվառումից, սեփականության վկայականներ են ստացվել, որից հետո սկսվել են շուկայական մեթոդով գնահատման, ապա եւ հրապարակային աճուրդների կազմակերպման գործընթացները: 26.10.2016թ. դրությամբ օպտիմալացված մեքենաներից գնահատվել է 149 փոխադրամիջոց, որից 78-ի համար արդեն իսկ կազմակերպվել են աճուրդներ:

Մնացած 71 փոխադրամիջոցներից 39-ի առաջին աճուրդը կկայանա նոյեմբերի 2-ին, 12 մեքենայի աճուրդ՝ նոյեմբերի 7-ին, 20 մեքենայի աճուրդ՝ նոյեմբերի 18-ին: Արդեն իսկ կազմակերպված աճուրդներով օտարման ներկայացված 78 մեքենաներից 60-ի գնահատված արժեքները տատանվում են 15-150 հազ. դրամի շրջանակներում:

Այդ մեքենաների տեխնիկական վիճակը լիարժեք պատկերացնելու համար բավական է նշել, որ 65 մեքենա կամ շուրջ 85%-ը մինչեւ 1999թ. արտադրության հնամաշ, հիմնականում չշահագործվող մեքենաներ են: Օտարման ներկայացված 78 միավոր տրանսպորտային միջոցներից առայսօր աճուրդով վաճառվել է ընդամենը 13 մեքենա (մոտ 16 %):

Ընդ որում, 4 մեքենա վաճառվել է առաջին աճուրդով՝ գնահատված արժեքի 100 տոկոսի չափով, 7 մեքենա` երկրորդ աճուրդով, որից 2 փոխադրամիջոց մրցակցության արդյունքում վաճառվել է մեկնարկային գնից 30-49 տոկոսով ավելի բարձր գնով, իսկ 2 մեքենա վաճառվել է երրորդ աճուրդով: Բոլոր աճուրդները կայանում են դասական, հրապարակային կարգով, ինչը նշանակում է, որ մրցակցության առկայության դեպքում վաճառվող գույքի գինը կարող է եւ բարձրանալ:

Աճուրդներին կարող են մասնակցել բոլոր քաղաքացիները: Բոլոր աճուրդները տեսաձայնագրվում են. կարելի է դրանց միջոցով տեսնել ու լսել ցանկացած աճուրդի ընթացք եւ հետեւություններ անել: Աճուրդների մասին հայտարարությունները օրենքով սահմանված կարգով հրապարակվում են Արդարադատության նախարարության azdarar.am եւ Վարչության spm.am կայքերում: Հայտարարություններում նշվում են աճուրդներին մասնակցելու բոլոր պայմաններն ու քայլերը: Գործընթացը շարունակական է եւ կարգի համաձայն կարող է տեւել 6 ամսից ոչ ավելի:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». ՆԳՆ-ն, նոր նախագծի ընդունմամբ, պետբյուջեում եկամուտների էական ավելացում է ակնկալում
Տրանսպորտային միջոցների հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշների աճուրդային...
«Դեըրի ֆուդս»-ի կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
Արտադրական շինության բոլոր սարքավորումները պատրաստված չեն եղել հիգիենայի պահանջները բավարարող նյութերից և չեն պահվել նորոգ վիճակում…
Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն թանկացել է ավելի քան 5 դրամով
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ սեպտեմբերի 29-ին, կազմել է...  
Գործարկվել է Cadastre mobile բջջային հավելվածը
Բջջային հավելվածն անընդհատ կատարելագործվելու է, ավելացվելու են նոր հնարավորություններ...
Մենք մտադիր ենք մեր տեխնոլոգիաները խթանել հայկական շուկա. China XD-ի գործադիր տնօրեն
Հայաստանը կարևոր գործընկեր է ոչ միայն բուն ընկերության, այլև Չինաստանի համար...
Դոլարն ու եվրոն թանկացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ սեպտեմբերի 28-ին, կազմել է...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ