News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Անցյալ տարի իշխանությունները Գագիկ Ծառուկյանին արգելեցին ղեկավարել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Հիմա նորից խոսվում է այն մասին, որ նա կարող է քաղաքականությամբ զբաղվել եւ ղեկավարել կուսակցությունը: Հոկտեմբերի 28-ին Հայաստանի Ազգային ժողովում կայացած ավանդական ճեպազրույցների այս մասին հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

Ըստ նրա՝ հենց սա էլ ավտորիտար համակարգի հերթական արտահայտությունն է: «Մենք բռնատիրական երկրում ենք ապրում»,- ընդգծել է Փոստանջյանը:

Հարցին, քաղաքական կյանք Գագիկ Ծառուկյանի վերադարձի անհրաժեշտությունը տեսնո՞ւմ է, պատգամավորը պատասխանել է. «Գուցե համակիրների համար նրա վերադարձի անհրաժեշտություն կա, բայց ես նրա համակիրը չեմ: Չեմ կարծում, որ Գագիկ Ծառուկյանի վերադարձի անհրաժեշտություն կա»:

Հիշեցնենք, որ անցյալ տարի նախագահ Սերժ Սարգսյանի սուր քննադատությունից հետո քաղաքականությունից հեռացած Գագիկ Ծառուկյանն օրերս չէր բացառել ակտիվ քաղաքականություն իր վերադարձի հնարավորությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Այսօրվա իշխանությունների օրոք քաղաքական գործիք դարձած ու երկակի ստանդարտներ կիրառող...
«Փաստ». Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում
Փաշինյանի անվան խմբակցության պատգամավորները, խոսքները մեկ արած, մի այլ կարգի գովաբանում, անգամ...
«Հրապարակ». Ոստիկանը պետք է լավ վարձատրվի եւ լավ հագնվի
Հիմա էլ պարզվում է՝ ներքին գործերի նախարարությունը ոստիկանների նոր հանդերձանք է գնում։ 1500 ոստիկանի...
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին՝ Հաղթանակի տոնի առթիվ, այցելելու է «Հաղթանակ» զբոսայգի...
«Ժողովուրդ». «Մի բարձի աշխատեք» պետական համակարգում
Լուսանկարում Բագրատ Վարդանյանն է` ՔՊ-ի փորձագետը, եւ նրա կինը` ԱԺ գործավար Ինեսսա Շահնազարյանը...
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
Օրինակ, ապրիլի 30-ից մայիսի 4-ն ԱԺ պատվիրակություն է մեկնել Վաշինգտոն, նախապես պատվիրակության...
Ամենաշատ