News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


Ճարտարապետ Արսեն Կարապետյանը Երեւանի Հանրապետության փողոցի թիվ 65 շենքի Բ մասնաճյուղի (նախկին առաջին տպարան) շենքի պայթեցման հետ կապված դիմել է վարչապետի օգնականներին՝ պահանջելով, որ կառավարության մակարդակով գնահատական տրվի պայթեցմանը եւ փրկվի շենքի դեռ մնացած մասը:

Նա, ֆեյսբուքի իր էջում մասնավորապես նշել է.

«Հոկտեմբերի 27-ին տեղի ունեցավ միջադեպ, որը մեծ բողոքի եւ զայրույթի ալիք բարձացրեց: Օրը ցերեկով պայթեցվեց Երեւանի լավագույն շենքերից մեկի՝ Հանրապետության եւ Վարդանանց փողոցների խաչմերուկում գտնվող տպարանի մի մասը: Շենքը կառուցվել է 1920-ականներին, լավ պահպանված էր, եզակի է, այս պահին ժամանակ չունեմ նյութեր գտնելու, բայց եթե չեմ սխալվում, Թամանյանն էր սկսել նախագծումը, հետո ուրիշ ճարտարապետ էր ավարտել:

Դիմում եմ ձեզ, քանի որ դուք զբաղվում եք մշակույթով, քաղաքաշինությունով, տուրիզմով, մարդու իրավունքներով, առողջապահությունով եւ բնապահպանությունով:

Նախ, այս շենքը կարելի էր օգտագործել, վերանորոգել, ադապտացնել եւ այլն, բայց ոչ երբեք՝ պայթեցնել կամ քանդել:

Երկրորդը, էկոլոգիայի տեսակետից, քաղաքի կենտրոնում այսպիսի բարբարոսությունը պետք է իրավական գնահատականի արժանանա: Բացի փոշուց եւ մնացածից, ասում են, որ նույնիսկ հարեւաններին չեն զգուշացրել:

Այսօրվա Երեւանի քաղաքային իշխանություններին դիմելը անիմաստ է, այդ պատճառով պահանջում եմ, որ կառավարության մակարդակով գնահատական տրվի եւ փրկվի շենքի դեռ մնացած մասը»:

Տպել
Ամենաշատ