News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

«Յանդեքս Տաքսին» խիստ նախազգուշացում է ստացել Հայաստանում հակամրցակցային գործունեության համար։ Այս մասին որոշումն ընդունվել է հոկտեմբերի 28-ին ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության  հանձնաժողովի նիստում։

Վարորդների բողոքների եւ մամուլի հրապարակումների հիման վրա ՏՄՊՊՀ–ն շուկայի ուսումնասիրություն է կատարել։ Պարզվել է, որ ընկերությունը գործունեության մի քանի ամիսների ընթացքում աշխատել է վնասով, սակայն դրա հետ մեկտեղ գործընկեր տաքսիստներին 400–ական դրամ է վճարել յուրաքանչյուր պատվերի համար։ ՏՄՊՊՀ դիտարկմամբ, այն կարող էր հանգեցնել դաշտից որոշ տաքսի ծառայությունների դուրս մղվելուն։ Հանձնաժողովի նիստին մասնակցող «Յանդեքս» ընկերության ներկայացուցիչներն ընդունեցին ՏՄՊՊՀ պահանջը՝ պարտավորվելով կանոնակարգել իրենց գործունեությունը։

«Յանդեքս Տաքսիից» բացի ուսումնասիրվել է նաեւ «GG տաքսի», «Մոբի տաքսի»,  «Օ-S պատվեր», «Տաքսի օնլայն», «Վիվա Գոլդ» ընկերությունների գործունեությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 3-ին, կազմել է…
Հունվար-մարտի պետբյուջեի կատարողականը. Եկամուտներն ավելացել են 8,6 տոկոսով, իսկ ծախսերը՝ 24,4 տոկոսով
2024 թվականի հունվար-մարտ ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 525.0 մլրդ դրամ՝ ապահովելով առաջին եռամսյակի ճշտված ծրագրով…
Պապոյանն ու ՄԹ դեսպանը քննարկել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման հարցեր
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 3-ին ընդունել է ՀՀ-ում Միացյալ…
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան...
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ. ՊԵԿ
Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերում POS տերմինալների...
FLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան -Նիցցա-Երևան- երթուղով չվերթերը
ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների...
Ամենաշատ