News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Բնապահպանների միջազգային խումբը համարում է, որ գուպպի տեսակի ձկները, որոնց օգտագործում են մոծակների դեմ պայքարի համար, վտանգավոր են էկոհամակարգերի համար, հայտնում է Informing–ը։

Հարկ է նշել, որ գուպպի տեսակի ձկներին հատուկ բաց են թողնում ջրավազաններ, որտեղ նրանք ուտում են մոծակների թրթուրները։ Սակայն հետազոտողները վստահ են, որ մոծակների դեմ պայքարի այդ ձեւը ոչ միայն քիչ արդյունավետ է,այլեւ վտանգավոր է էկոհամակարգերի համար։

Իրենք խոսքը հաստատելու համար գիտնականները ներկայացնում են համաճարակաբանության, բնապահպանության ու էվոլյուցիայի հարցերով հետազոտությունները, որոնց համաձայն գուպպին շատ արդյունավետ ինվազիվ տեսակ է։ Այդ ձկները շատ կենսունակ են, նրանք կարող են հարմարվել ցանկացած բնապահպանական պայմանների, գիշատիչների առկայությանը կամ բացակայությանը, բարձր ջերմաստիճանին ու ջրի աղտոտվածությանը։ Այսինքն նրանք կարող են ապրել ցանկացած տեսակի ջրավազաններում ու ակտիվ բազմանալ։

Ըստ հետազոտողների՝ գուպպի ձկները կարող են կրճատել կենսաբանական բազմազանությունը, քանի որ նրանց կենսունակությունն օգնում է նրանց հաջողությամբ մրցակցել ձկների մյուս տեսակների հետ։

Նաեւ բնապահպանները կասկած են հայտնել գուպպիի օգնությամբ մոծակների դեմ պայքարի արդյունավետությանը։ Նրանց կարծիքով բնության մեջ գուպպին այդքան էլ հաճույքով չի ուտում մոծակների թրթուրները, որքան լաբորատոր փորձերի ժամանակ, որոնցից առաջ նրանց երկար ժամանակ չեն կերակրում։

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ