News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
USD
478.04
EUR
535.55
RUB
7.47
ME-USD
0.14
Տեսնել լրահոսը

Հայաստանում նախատեսվում է 7 չափագիտական էտալոնների կենտրոն ստեղծել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է տնտեսական զարգացման եւ ներդրումների փոխնախարար Էմիլ Տարասյանը՝ մեկնաբանելով Համաշխարհային բանկի «Առեւտրի առաջընթացն ու որակի ենթակառուցվածքները» (Trade Promotion and Quality Infrastructure) ծրագրի իրականացումը:

Ծրագրի նպատակը տեղական արտադրության որակի բարձրացումն է: Դրա համար Հայաստանը կունենա ճշգրիտ առաջնային էտալոններ մի շարք պարամետրերով՝ զանգված, ճնշում, խոնավություն, երկարություն, ջերմություն և այլն:

Համեմատության համար նշենք, որ Վրաստանն ունի ընդմենը երկու ճշգրիտ առաջնային էտալոն, Հայաստանը կունենա 7:

«Այդ սարքերը կօգնեն զարգացնել մեր արտադրանքի որաըկ, այդ թվում՝ ճշգրիտ ինժեներության ոլորտում: Մեզ համար ռազմավարական դա նշանակություն կունենա թե՛ արդյունաբերության, թե՛ ինժեներական կրթության համար»,- ասել է Տարասյանը:

Ծրագրի ընդհանուր ծավալը 59.5 մլն դոլար է, որից 50 մլն-ըկներդնի  ՀԲ-ն: Ծրագիրը գործելու է 2014-2020 թվականներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել