News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Տավուշի մարզի դիրքերից մեկում այսօր` հոկտեմբերի 30-ին, մահացել է պայմանագրային զինծառայող, 23-ամյա Դերենիկ Խալխալյանը:

NEWS.am-ի տեղեկություններով՝ զինծառայողը դիրքերում ծառայության ժամանակ սուր ցավեր է ունեցել եւ երբ նրան տեղափոխել են հիվանդանոց,  ճանապարհին մահացել է: Սա, սակայն, նախնական տեղեկություն է: Մահվան հանգամանքները պարզվում են:  Զինծառայողը Նոյեմբերյանի տարածաշրջանի Հաղթանակ գյուղի բնակիչ է:

Նոյեմբերյանի բժշկական կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գուրամ Աղաբաբյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենց դեռ հայտնի չէ մահվան պատճառը: Նա նշեց, որ զինվորը մահացած վիճակում է տեղափոխվել հիվանդանոց:

«Դեռ չենք կարող ասել` ինչն է եղել պատճառը:  Կարող է լինեն ինֆարկտի նախանշաններ… ամեն դեպքում, ավելի ուշ կլինի դատաբժշկի պատասխանը»,-ասել է նա։ 

Aravot.am-ի փոխանցմամբ, զինծառայողը, հավանաբար, մահացել է սրտի կաթվածից։  

Տպել
Ամենաշատ