News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը

Տավուշի մարզի դիրքերից մեկում հոկտեմբերի 30-ին մահացած պայմանագրային զինծառայող 29-ամյա Դերենիկ Խալխալյանը ամուսանացած էր, ուներ անչափահաս երեխա: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 31-ին, NEWS.am-ը տեղեկանում է Հաղթանակի գյուղապետարանից:

Դերենիկ Խալխալյանի ընտանիքն ապրում էր սոցիալապես ծանր պայմաններում: Խալխալյանները Նոյեմբերյանի շրջանի Հաղթանակ գյուղում ապրում են վարձով, չունեն սեփական տուն:

Գյուղապետարանից մեզ հայտնեցին, որ նախնական տվյալներով, 29-ամյա զինծառայողը մահացել է սրտի կաթվածից:

NEWS.am-ի տեղեկություններով՝ զինծառայողը դիրքերում ծառայության ժամանակ սուր ցավեր է ունեցել եւ երբ նրան տեղափոխել են հիվանդանոց, ճանապարհին մահացել է: Մահվան հանգամանքները պարզվում են:

Նոյեմբերյանի բժշկական կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գուրամ Աղաբաբյանը NEWS.am-ի հետ զրույցում ասել էր, որ իրենց դեռ հայտնի չէ մահվան պատճառը: Նա նշել էր, որ զինծառայողը մահացած վիճակում է տեղափոխվել հիվանդանոց:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կիսակառույց շինության բացօթյա տարածքում տղամարդու դի է հայտնաբերվել
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի…
Իրանում ջրհեղեղների հետևանքով 7 մարդ է զոհվել, երկուսն՝ անհետ կորել
Չնայած ընթացող ջրահեռացման աշխատանքներին, հետագա հեղեղումների վտանգը մնում է բարձր...
Թմրամիջոցների ապօրինի իրացման և ստացված՝ շուրջ 2 մլրդ դրամը գերազանցող փողերի լվացման գործը դատախազն ուղարկել է դատարան
Դատախազը հանցավոր կազմակերպության ղեկավար Ա.Մ.-ի նկատմամբ հարուցել է...
Վահագն Չախալյանը և ևս 4 անձ ձերբակալվել են խմբային խուլիգանության կասկածանքով
Ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ 2024 թ. մայիսի 16-ին ՀՀ Կառավարության շենքի մոտ մի խումբ անձանց իրականացրած բողոքի ակցիայի…
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 88 դեպք. գրանցվել է 10 վտովթար, վիրավորվել է 16 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Ոստիկանությունը ձերբակալված տղամարդուն մեղադրել է Ֆիցոյի դիտավորյալ սպանության փորձի մեջ
Ոստիկանությունը մեղադրել է 71-ամյա տղամարդուն...
Ամենաշատ