News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը


Վիճվարչությունը ամեն տարի տնտեսական աճ է ցույց տալիս, իսկ որպեսզի աճ ցույց տա, հետ է գնում եւ 90-ականների տվյալները փոխում։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 31-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է նախկին վարչապետ, պատգամավոր Հրանտ Բագրատյանը։

«Ես բավարարված չեմ այս բյուջեից այն առումով, որովհետեւ տնտեսագիտական թեւը նույն է մնացել, ինչ Տիգրան Սարգսյանի օրոք, խորամուխ չի եղել։ Ինչպես միշտ մենք կներկայացնենք առաջարկներ եւ կգրենք, որ կա մոտեցման այլ տարբերակ։ Մենք պիտի աճենք, բայց մենք մեր առաջ խնդիր էլ չենք դնում աճելու։ Աճի տեմպն այստեղ ավելի քիչ է, քան աշխարհում։ Մենք դժգոհ ենք սրանից, իմ կարծիքով՝ այդ տնտեսագիտական թիմը վարչապետին նախագահին ճիշտը չի ասում, փոքրիկ մաֆիա է, որը ասում է հանգիստ ապրենք՝ առանց լարված աշխատելու»,-ասաց Հրանտ Բագրատյանը։

Հարցին, թե բյուջեում արտահայտված չէ բարեփոխումներ իրականացնելու վարչապետի խոստումները, պատասխանեց․ «Մենք պիտի պայքարենք եւ հուսով ենք՝ այդ պայքարի ընթացքում արդյունքները կփոխվեն։ Ես հանգիստ ցույց եմ տալիս 150 միլիարդ փող, որը կարելի էր ներդրումների վրա դնել։ Օրինակ, Կենտրոնական բանկը 12-րդ տարին է բյուջեին փող չի տալիս․․․Բոլորս կենտրոնացել ենք, որ ֆիննախը առանձնատուն է կառուցել Դիլիջանում, բա Կենտրոնական բանկն ի՞նչ է կառուցել»,-ասաց Բագրատյանը։

Բագրատյանը դժգոհեց, որ 12 տարի է իր առաջարկը չեն ընդունում եւ չեն մեծացնում ներքին պարտքը։ Նշեց, որ ներքին պարտքը 1 միլիարդ դրամ է, իսկ արտաքինը՝ 5,2 միլիարդ. «Եթե կես-կես լիներ, մենք էս օրին չէինք լինի, 12 տարի ասել եմ՝ տղաներ, սա սխալ մոտեցում է»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ