Հանրապետության տարածքում նոյեմբերի 1-2-ը հանրապետությունում սպասվում են առատ տեղումներ, լեռնային եւ նախալեռնային գոտիներում՝ հիմնականում ձյան տեսքով, առանձին ճանապարհահատվածներում սպասվում է բուք, ցածր տեսանելիություն եւ մերկասառույց:

Քամին՝ արեւմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 1-2-ը եւ 3-ի գիշերը կնվազի 5-7 աստիճանով, 4-5-ի ցերեկը կբարձրանա 4-5 աստիճանով:

«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ, Երեւանում նոյեմբերի 1-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ։ Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +5+7, իսկ վաղը ցերեկը՝ +6+8 աստիճան տաքություն:

Ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը` -1+2, ցերեկը` 0+3,

Կոտայքում՝ գիշերը` -1+2, ցերեկը` 0+3,

Գեղարքունիքում՝ գիշերը` -1+2, ցերեկը` 0+3,

Լոռիում՝ գիշերը` 0+3, ցերեկը` +1+4,

Տավուշում՝ գիշերը` +1+4, ցերեկը` +2+5,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը` -1+2, ցերեկը` 0+3,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +4+7, ցերեկը՝ +5+8,

Արարատում՝ գիշերը` +5+8, ցերեկը` +6+9,

Արմավիրում՝ գիշերը` +5+8, ցերեկը` +6+9,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` -1+2, ցերեկը` 0+3,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +5+8, ցերեկը` +6+9,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը` +6+9, ցերեկը` +7+10,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` +2+5, ցերեկը` +3+6,

Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը` +2+7, ցերեկը՝ +3+8: