News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Լիբանանի խորհրդարանը երկուշաբթի երկրի նախագահ է ընտրել: Sputnik գործակալության փոխանցմամբ՝ Լիբանանի նախագահ է դարձել գեներալ Միշել Աունը:

Երկիրը 2,5 տարի քաղաքական ճգնաժամի մեջ էր նախկին նախագահ Միշել Սուլեյմանի նախագահական ժամկետի ավարտից հետո: Լիբանանի Սահմանադրության համաձայն՝  նախագահ կարող է դառնալ միայն քրիստոնյա մարոնիտը, ում կընտրի խորհրդարանը:

Ճգնաժամի ամբողջ ընթացքում քաղաքական ուժերի տարաձայնությունների հետեւանքով քվորումի բացակայության պատճառով խորհրդարանականները չեն կարողացել նախագահ ընտրել: Ընտրություները կայացած են համարվում նվազագույնը 86 պատգամավորի ներկայության դեպքում:

Երկուշաբթի խորհրդարանի նիստին ներկայացել է 127 պատգամավոր: Աունին ընտրելու համար նրանք ստիպված են եղել 4 անգամ քվեարկել. երկրորդ փուլն անցկացվել է 3 անգամ՝ ներկա պատգամավորների եւ քվեատուփում ծրարների թվի անհամապատասխանության պատճառով:

Ներկայումս Լիբանանի խորհրդարանը գործնականում հավասարապես բաժանված է արեւմտամետ եւ սիրիամետ բլոկների: Ճգնաժամի ամբողջ ընթացքում Լիբանանի նախագահի պաշտոնի գլխավոր հավակնորդը 81-ամյա գեներալ Միշել Աունն էր, որը շիաների «Հըզբալլահ» կուսակցության քաղաքական դաշնակիցն է: Նրա թեկնածությանն աջակցում են սիրիամետ բլոկի ներկայացուցիչները:

Երկար ժամանակ Աունի հիմնական միցակիցն էր արեւմտամետ «Մարտի 14» բլոկի ներկայացուցիչ Սամիր Ժաաժան, որին աջակցում է սուննիների «Ալ Մուսթաքբալ»  կուսակցությունը: Ընթացիկ տարվա հոկտեմբերին կուսակցության առաջնորդ Սաադ ալ-Հարիրին փոխել է որոշումը եւ հայտարարել, որ Աունին է աջակցում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ