News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի 11-ին կայանալիք Հայաստան - Մոնտենեգրո ֆուտբոլային հանդիպման տոմսերի նվազագույն գինը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան 4000 դրամ է սահմանել, իսկ առավելագույնը՝ 10000 դրամ:  Գինը մեր տարածաշրջանի, այսինքն՝ Հարավային Կովկասի մյուս երկրների նմանատիպ հանդիպումների տոմսերի գնի համեմատ բարձր է: Օրինակ՝ Վրաստան – Ավստրիա հանդիպման տոմսերը սկսվում էին 5 լարիից՝ 900 դրամ, իսկ Ադրբեջան – Նորվեգիա խաղի տոմսերը սկսվում էին 1 մանաթից՝ 250 դրամ, իսկ առավելագույնը՝ 2500:

Տոմսերի գնի նվազեցման անհրաժեշտությանը հակադրվում է այն տեսակետը, որ գները սահմանում են FIFA և UEFA չափանիշներով: Բայց նույն FIFA և UEFA չափանիշներով են ղեկավավում նաեւ Վրաստանն ու Ադրբեջանը: Օրինակներ բերենք այլ երկրներից, որոնց բնակչության վճարողունակությունն էլ ավելի բարձր է: Դառը հուշեր արթնացնող Ռումինիայի հավաքականի տնային խաղերի տոմսերը սկսվում են 5 եվրոյից ՝ 2580 դրամ, հատուկ նշանակություն ունեցող խաղերին այդ թիվը հասնում է 7 եվրոյի՝ 3600 դրամ: Նրանց համար Լեհաստանի հետ խաղը կարևոր ու սկզբունքային է, այդ պատճառով այդ խաղին գինը կսկսվի 7 եվրոյից: Բելառուս – Ֆրանսիա խաղի տոմսերը սկսվում էին 7 բելառուսական ռուբլուց՝ 1500 դրամ: Առավելագույն գինը 3000 դրամ էր: Մոլդովայի հավաքականի տնային հանդիպումները տոմսերը սկսվում են 5 դոլարից՝ 2735 դրամ:

Եվ այսպես, բերված օրինակներից պարզ է, որ Հայաստանի հավաքականի տոմսի գինը ՀՖՖ-ն սահմանել է անհամեմատ բարձր նույն FIFA և UEFA չափանիշներով ղեկավարվող մյուս բերված երկրներից: Տնտեսագիտության ամենացածր գիտելիքներ ունեցող մարդը նույնիսկ գիտի, որ գինը սահմանելիս պետք է մի շարք հանգամանքներ հաշվի առնի: Ֆուտբոլում այդ հանգամանքներից են, օրինակ երկրպագուների տրամադրությունն ու տրամադրվածությունը, նախորդ խաղերի մնացած հույզերը, եղանակային պայմանները:

Նշվածներից առաջին գործոնը բացասական սանդղակի վրա է: Հայաստան-Ռումինիա խաղն ավարտվեց 0-5, Ազգային հավաքականի պատմության մեջ վատագույն հաշվով, որը երկրպագուները համեմցին սուլոցներով, ազգային հավաքանի մարզչի հեռացման պահանջով: Երկրորդը գործոնը կարելի է ասել հուսադրող է: Ազգային հավաքականը ունի նոր մարզիչ, ով նաեւ հայկական ֆուտբոլում փայլուն վարկանիշ է վայելում: Արթուր Պետրոսյանն այն մարդն է, ում երկրպագուները չհարգելու կամ չերկրպագելու որեւէ պատճառ չունեն: Եղանակի գործոնն այդ օրը բացասական ազդեցություն կունենա: Եղանակի տեսությամբ՝ նոյեմբերի 10-ի երեկոյան ցուրտ ու ամպամած է լինելու:

Այս երեք գործոնները հաշվի առնելու դեպքում ՀՖՖ-ն էլ ավելի պիտի ձգտի տոմսերի գինն իջեցնել, նախեւառաջ հիասթափված ու զայրացած երկրպագուին դրական ազդակ տալու համար, բացի դրանից նորանշանակ մարզչին երկրպագուներով լի ստադիոնով խաղ ապահովելու համար, և վերջապես տոմսերի վաճառքն ապահովելու համար: Հակառակ դեպքում տպավորություն է ստեղծվում, որ ՀՖՖ-ն տոմսի բարձր գին սահմանելով՝ կամա թե ակամա խոչընդոտ է ստեղծում երկրպագուների մարզադաշտ մուտք գործելու համար: Պատճառը կարող է նաեւ լինել այն, որ երկրպագուները սոցցանցերում ու այլուր պահանջում են ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրաժարականը:

Հիշեցնենք, որ սոցցանցերում վերջին երկու օրվա ամենաքննարկվող թեմաներից է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի խոսքերը, թե հայ երկրպագուները փորձանք են դարձել մեր հավաքականի գլխին, որ կա երկրպագուների մի խումբ, որը հայհոյանքների տարափ է հնչեցնում մարզիչի եւ ֆեդերացիայի նախագահի հասցեին: Չեն մտածում որ, ֆեդերացիայի նախագահը կամ մարզիչը գուցե ունեն տղա, որը մի որ կբռնի ու պատժի իրենց:

Վերա Մարտիրոսյան

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն» Լիլիթ Մակունցի հետ
Այս և այլ հարցերի պատասխանը տվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» Էդուարդ Շարմազանովի հետ
Ո՞ւմ է նա համարում բոլոր ժամանակների լավագույն քաղաքական գործիչ...
«59 հարց ֆուտբոլի մասին և ոչ միայն»՝ Դավիթ Սանասարյանի հետ
Եղե՞լ է այնպես, որ նրա սերը մերժեն, պե՞տք է արդյոք հայերը հպարտանան Քիմ Քարդաշյանով, ի՞նչ խորհուրդ կտար ինքն իրեն 18 տարեկանում...
«59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն»՝ Նաիրա Զոհրաբյանի հետ
NEWS.am-ը վերսկսում է «59 հարց ֆուտբոլի մասին եւ ոչ միայն» հաղորդաշարը...
Լեգենդար Բատիստուտան՝ հայկական Վարդավառի եւ կովեր պահելու մասին (Ֆոտո)
Բատիստուտան պատմել է, որ այլեւս ֆուտբոլով չի զբաղվում․․․
Լեգենդների հանդիպմանը կնախորդեն մի շարք միջոցառումներ, այդ թվում համերգներ, վարպետության դասեր
Հիշեցնենք, որ բացի Լեգենդների խաղից, հուլիսի 6-8-ին առաջին անգամ Երեւանի պատմության մեջ կստեղծվի ֆան-գոտի, որը «Ազատության հրապարակում կընդունի բոլոր երկրպագուներին...
Ամենաշատ