News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանում մեկ ոստիկանի համար միջինը ավելի քիչ է ծախսվում, քան Եվրոպայում, ոչ միայն Արեւմտյան, այլեւ Արեւելյան։ Այս մասին հոկտեմբերի 31-ին հայտել է ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը, 2017-ի պետբյուջեի նախագծի շուրջ խորհրդարանական լսումների ժամանակ։

Նրա խոսքով, 2015-ին Հայաստանում ծախսերը կազմել են 5․3 մլն դրամ, կամ 11 հազար դոլար։ Համեմատության համար ՝ զարգացած երկրներում այդ ցուցանիշը տատանվում է 74 հազարից (Ֆրանսիա) մինչեւ 247 հազար (Նորվեգիա)։ Արեւելաեվրոպական երկրներում այդ ցուցանիշը կազմում է 25․3 հազար դոլարից սկսած(Բուլղարիա) մինչեւ 80․2 հազար դոլար (Էստոնիա)։ Ռուսաստանում մեկ ոստիկանի համար միջինը 20․6 հազար դոլար է ծախսվում, իսկ Բելառուսում՝ 6․8 հազար։

«Ընդհանուր առմամբ 2015-ին ՀՀ Ոստիկանության համար արված ծախսերը (այդ թվում արտաբյուջետային ֆոնդերից տուգանքների հաշվին) կազմել է ՀՆԱ 1․28 տոկոսը, ինչը չի կարելի մեծ բեռ համարել»,- ասել է փոխոստիկանապետը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ