News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը


Խնայողությունը խնայողություն, բայց չինովնիկները տասնյակ կիլոմետրեր հեծանիվով չեն գնալու։ Այս մասին նոյեմբերի 1-ին ԱԺ-ում ասել է Կառավարության աշխատակազմի ղեկավար, նախարար Դավիթ Հարությունյանը, ելույթ ունենալով 2017-ի բյուջեի նախագծի շուրջ խորհրդարանական լսումների ժամանակ։

Նրա խոսքով, նախարարների տեղակալների համար նախատեսված են ծառայողական մեքենաներ։ Նույնիսկ եթե նրանցից որեւէ մեկը ցանկանա աշխատանքի գնալ հեծանիվով, բարդ է ենթադրել, որ նրանք հեծանիվով նաեւ ծառայողական ուղեւորությունների մեկնեն, նկատել է Հարությունյանը։ «Չեմ կարծում, որ մենք կարող ենք մեզ նման ճոխություն թույլ տալ»,- հավելել է Կառավարության աշխատակազմի ղեկավարը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ