News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Երեւանի բարձրադիր հատվածներում այս գիշեր տեղացած ձյան հետեւանքով բազմաթիվ ծառեր են կոտրվել, վնասվել են հոսանքալարեր:

NEWS.am-ի թղթակցի տեսախցիկը ֆիքսել է՝ ինչպես են ճյուղերը կոտրվել եւ ընկել փողոցների բանուկ հատվածների վրա: Առավոտյան 08:00-ի դրությամբ վարորդներն անձամբ էին հեռացնում կոտրված ծառերը եւ ճանապարհ բացում մեքենաների համար:

Արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոնից մեզ հետ հայտնեցին, որ երեկվանից բազմաթիվ ահազանգեր են ստացել: Նշենք, որ կան դեպքեր, երբ կոտրված ճյուղերն ընկել են կայանված ավտոմեքենաների վրա:

Նշենք, որ երեկ առավոտից մայրաքաղաքում ձյուն է տեղացել, հատկապես ուժեղ տեղումներ են գրանցվել այս գիշեր բարձրադիր հատվածներում՝ Նոր Նորք, Ավան, Ջրվեժ թաղամասերում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ