News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Արժանապատվություն ունեցող գիտնականը եբեք պաշտոնյաների համար գիտական աշխատանք չի գրի: Այս մասին այսօր` նոյեմբերի 2-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահ Լիլիթ Արզումանյանը։

«Փողը մեր երկրում ամենակարողն է եւ հարցեր լուծողը, ցավոք սրտի, եւ փակ պաշտպանություններ են լինում, որն անթույլատրելի է: Պաշտոնյաները նաեւ գրել են տալիս իրենց գիտական աշխատանքները, երբ գրել են տալիս, երեւի վախից գրողներըը շատ լավ են գրում, քանի որ այլ դեպքերում վատ են գրում ու հետ ենք վերադարձնում: Բացի այդ արտագրություններ էլ են լինում, որոնք բռնացնում ենք, հետ ենք վերադարձնում, բայց պաշտոնյաների համար լավ են գրում: Պետք է գիտակցություն` գրողը չպետք է գրի, արժանապատվություն ունեցող գիտնականն իր գիտությունը երբեք անպետք մարդուն չի վաճառի եւ այդ գիտական աստիճանի վկայագիրը հասարակությունը չպետք է ընդունի»,- ասել է նա:

Նա, անդրադառնալով Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի գիտական աստիճանի վկայագրին, նշեց. «Անկապ թուղթ ուներ դրսից, մեզ մոտ չի պաշպանել նա: Ես մեկ բան կարող եմ ասել` հիվանդ երկրում պետք է պայքարել առողջանալու համար, այսինքն`աղբը պետք է թափել աղբարկղում, երբ սովորենք այդպես վարվել, մեր երկիրը կառողջանա»:

Լիլիթ Արզումանյանը անդրադառնալով պաշտոնյաների գիտության վկայագրին, նշեց, որ գիտությամբ զբաղվողը միայն կարող է ունենալ գիտության վկայագիր։

Տպել
Ամենաշատ