News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը


2017 թվականին Հայաստանի քաղաքացիների կենսամակարդակը բարձրանալու է: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 2-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

«Ես կարծում եմ, որ հաջորդ տարվա ծրագրի շրջանակներում այն բոլոր միջոցառումներն ու ուղղությունները, որոնք ներկայացված են, պետք է նաեւ սոցիալական բեռի թեթեւացման բերեն»,- ասաց նախարարը:

Նա միաժամանակ նշեց, որ վերլուծություն չկա, թե աղքատությունը քանի տոկոսով կկրճատվի նոր կառավարության ծրագրի իրականացման արդյունքում. «Նման վերլուծություն չի արվում, աղքատության չափումն իրականացնում է Ազգային վիճակագրական ծառայությունը՝ Համաշխարհային բանկի մեթոդաբանությամբ: Եթե չեմ սխալվում, առաջիկա շաբաթվա ընթացքում արդեն ԱՎԾ-ն կներկայացնի 2015 թվականի տվյալները»:

Հարցին, թե ի՞նչ չափով կբարելավվի հասարակության կենսամակարդակը, Արտեմ Ասատրյանը պատասխանեց, որ նման գնահատական եւս չեն կարող տալ, քանի որ դա ոչ մասնագիտական կլինի:

Նախարարն ասաց, որ սոցիալական պաշտպանության ոլորոտը եղել է, կա եւ միշտ կլինի կառավարության առաջնահերթություններից մեկը: Ինչ վերաբերում է թոշակները չբարձրացնելուն, ինչի մասին ֆինանսների նախարարն ասել էր, թե թոշակների բարձրացումը զոհաբերել է տնտեսական կայունության ապահովմանը, Արտեմ Ասատրյանն ասաց. «Այսինքն՝ այն ծախսային ուղղությունները, որոնք առաջնահերթություն են, վստահ եղեք, որ առաջին հերթին միջոցներն ուղղվում են այդ ոլորտներին: Եթե 2017 թվականի բյուջեի նախագծում 30 մլրդ լրացուցիչ միջոց չի գտնվել կենսաթոշակների չափերի բարձրացման համար, սա է ձեր հարցի պատասխանը: Այսինքն՝ մենք 2017 թվականի բյուջեի շրջանակներում լրացուցիչ միջոցներ չենք ունեցել եկամուտների առումով, հետեւաբար, սա արտահայտվել է նաեւ ծախսային քաղաքականության վրա»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 3-ին, կազմել է…
Հունվար-մարտի պետբյուջեի կատարողականը. Եկամուտներն ավելացել են 8,6 տոկոսով, իսկ ծախսերը՝ 24,4 տոկոսով
2024 թվականի հունվար-մարտ ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 525.0 մլրդ դրամ՝ ապահովելով առաջին եռամսյակի ճշտված ծրագրով…
Պապոյանն ու ՄԹ դեսպանը քննարկել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման հարցեր
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 3-ին ընդունել է ՀՀ-ում Միացյալ…
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան...
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ. ՊԵԿ
Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերում POS տերմինալների...
FLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան -Նիցցա-Երևան- երթուղով չվերթերը
ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների...
Ամենաշատ