Քաղաքացիները պետք է հույսեր ունենան, որ լավ է լինելու:Այս մասին այսօր՝ նոյեմբերի 2-ին, Ազգային ժողովում ասել է ֆինասների նախարար Վարդան Արամյանը:

«Մեր թիմը ազնիվ է լինելու քաղաքացու հետ, մենք ամեն ջանք գործադրելու ենք, որպեսզի իրավիճակը փոխենք ապագա տարիների համար»,-ասել է Վարդան Արամյանը:

ՀՀԿ-ական Վարդան Արամյանից հետաքրքվեցինք մի քանի ամիս անց ի՞նչ ցուցանիշների հաշվին են փորձելու քաղաքացու քվեն կորզել, հույսերի երաշխիքո՞վ  են փորձելու արժանանալ վստահության քվեին:

«Մենք քաղաքացուց  ձայն չենք կորզում, այլ վստահության քվեն,  եւ երկորդը կարծում եմ՝ պետք է անենք այն, ինչ պետք է անենք, մեր առջեւ դրված  խնդիրը մաքսիմալ պետք է փորձենք լուծել:  Ընդհանրապես հույսը վատ բան չէ,  հուսալքված մարդին անարադյունավետ են: Հույսը  առանց գործողությունների եւս պրոբլեմ է, դրա համար  մենք անելու ենք  գործողություններ, իսկ հույսը կարծում եմ՝ կարթնանա հասարակության մեջ»,-ասել է նախարարը: