News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության պատվիրակության հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 1-ը Իրան կատարած այցի  շրջանակներում նախաստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ գազի առք ու վաճառքի եւ տարանցման վերաբերյալ։ Հուշագիրը նախաստորագրվել է Իրանի գազի արտահանման ազգային ընկերության եւ «Էներգաիմպեքս» ՓԲԸ միջեւ։ Փաստաթուղթը առաջիկայում սահմանված կարգով կներկայացվի ստորագրման։

Իրան կատարած այցի շրջանակներում ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների փոխնախարար Հ. Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը մի շարք հանդիպումներ է ունեցել էներգետիկ ոլորտի պատասխանատուների հետ։

ԻԻՀ  նավթի նախարարի տեղակալ, գազի ազգային ընկերության տնօրեն Հ. Արաղի եւ Իրանի գազի արտահանման ազգային ընկերության գործադիր տնօրենի պաշտոնակատար Ա. Ամիրանիի հետ քննարկվել են գազի բնագավառում երկու երկրների գործակցության ներկա վիճակը եւ տարածաշրջանային համագործակցության ընդլայնման, մասնավորապես Հայաստանի տարածքով դեպի երրորդ երկրներ գազի տարանցման հեռանկարները։

Պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել նաեւ ԻԻՀ  էներգետիկայի նախարարի տեղակալ Հ. Ֆալահաթիանի եւ նախարարի խորհրդական Հ. Հայերիի հետ։ Հանդիպումների առանցքում եղել են էլեկտրաէներգետիկայի բնագավառում էլեկտրաէներգիայի փոխհոսքերի ծավալների մեծացման հարցերը՝ հաշվի առնելով տարածաշրջանային համագործակցության ընդլայնման հեռանկարները։ Կողմերն անդրադարձել են էլեկտրահաղորդման գծերի առկա թողունակության շրջանակներում Հայաստան-Իրան-Վրաստան փոխհոսքերի ավելացմանը, ինչպես նաեւ սպասվող նոր ենթակառուցվածքների գործարկումից հետո Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան տարածաշրջանային համագործակցությանը։

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշաների նախարարության  պատվիրակությունն այցելել է իրանական «Մափնա» ընկերություն, որը մտադիր է ներդրումներ իրականացնել Հայաստանում՝ հողմային կայանների կառուցման բնագավառում։ Խոսքը առաջին փուլում 50 մեգավատ ընդհանուր հզորությամբ կայանների կառուցման մասին է։

Պատվիրակությունն այցելել է նաեւ Իրան-Հայաստան բարձրավոլտ երրորդ էլեկտրագծի կառուցման գլխավոր կապալառու «Սանիր» ընկերություն։ Քննարկվել են բարձրավոլտ գծի կառուցման հետ կապված հարցեր։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրոպան պետք է հասկանա, որ ՀՀ-ի և Իրանի միջև հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ. Արմեն Գեւորգյանը՝ ԵԽԽՎ-ում
Արմեն Գևորգյանի ելույթը ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում ապրիլի 18-ին...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը մի քանի տարիների ընթացքում աճել է 2-3 անգամ. դեսպան
Դիվանագետն ասաց, որ Իրանն ու Հայաստանը լավ պայմանավորվածություններ են ձեռք բերել փոխադրումների ոլորտում...
Դեսպանը հայտարարել է իրանական երկու պատվիրակությունների Հայաստան կատարելիք այցի մասին
Այս այցի ընթացքում հնարավոր կլինի․․․
Իրանի դեսպանը մեկնաբանել է Եվրահանձնաժողովի ղեկավարի և ԱՄՆ պետքարտուղարի հետ Փաշինյանի բրյուսելյան հանդիպումը
Մենք լավ, ռազմավարական հարաբերություններ ենք հաստատել Հայաստանի հետ
Իրանի դեսպան. Թեհրանը հարևանների անվտանգությունն իր անվտանգությունն է համարում
Մենք դժգոհ ենք տարածաշրջանում լարվածության հնարավոր աճի
Ամենաշատ