News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Չի բացառվում, որ Հայաստանում գյուղացիների համար նախատեսված մատչելի պարարատանյութի ու դիզվառելիքի ծրագրից օգտվել են նաեւ խոշոր սեփականատերեր ու չարաշահումներ են թույլ տվել: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 2-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:

«Այս ծրագրով անցած երեք-չորս տարիներին 1.1 մլրդ դրամի պարտք է կուտակվել: Գյուղացիները չեն վճարել այդ ապրանքների դիմաց: Մենք պետք է որոշենք, թե այդ պարտքերի հետ ի՞նչ ենք անում: Որոշ դեպքերում, երբ համոզված ենք, որ եղել են չարաշահումներ, դիմել ենք դատարան: Մնացածի հետ կապված հիմա ճշտում ենք անվանական»,-ասաց նախարարը:

Նա չմանրամասնեց չարաշահումների դեպքերը, ասաց, որ դրանք այժմ խոսակցությունների մակարդակում են: Լրագրողների հիշեցմանը` ժամանակին մեծ աղմուկ բարձրացրեց այն փաստը, որ այդ ծրագիրց օգտվել էր նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը, որը դրա կարիքը չուներ, նախարարը հակադարձեց. «Նախկին դեպքերի համար ես չեմ կարող մեկնաբանել, էն ժամանակ ես չէի հետեւում էդ դեպքերին: Հիմա եմ հետեւում… չեմ կարող ասել, բայց ցանկացած բան կարող է լինել Հայաստանում: Դրա համար էլ ասում եմ՝ անվանական ուսումնասիրում ենք ցուցակները, հասկանանք»:

Նախարարն ասաց, որ եթե բացահայտվի, որ խոշոր հողատերերի անուններն են կապված այդ չարաշահումների հետ, իրենք օրենքի համաձայն կգործեն: Լրագրողներից մեկը նկատեց` անվստահ եք ասում: «Էդպես շատ մարդ է խաբվել իմ հայացքից»,- ասաց նախարարը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 3-ին, կազմել է…
Հունվար-մարտի պետբյուջեի կատարողականը. Եկամուտներն ավելացել են 8,6 տոկոսով, իսկ ծախսերը՝ 24,4 տոկոսով
2024 թվականի հունվար-մարտ ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 525.0 մլրդ դրամ՝ ապահովելով առաջին եռամսյակի ճշտված ծրագրով…
Պապոյանն ու ՄԹ դեսպանը քննարկել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման հարցեր
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 3-ին ընդունել է ՀՀ-ում Միացյալ…
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան...
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ. ՊԵԿ
Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերում POS տերմինալների...
FLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան -Նիցցա-Երևան- երթուղով չվերթերը
ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների...
Ամենաշատ