2 շաբաթ ժամկետում պետք է նեկայացնել ապօրինի հարստացման համար քրեական պատիժ նախատեսող օրինագիծ։ Այս մասին նոյեմբերի 3-ին Կառավարության նիստի ժամանակ հայտնել է վարչապետ Կարեն Կարապետյանը՝ համապատասխան հանձնարարությունը տալով արդարադատության նախարարին։

Նա վստահ է, որ այն դեպքերում, երբ չինովնիկների ակտիվների աճը զգալիորեն գերազանցում է նրա օրինական եկամուտները,նա պետք է քրեական պատասխանատվություն կրի։ Որպեսզի չինովնիկների եկամուտներին հետևելը հեշտ լինի՝ Կարապետյաը արդարադատության նախարարին ու ԿԲ ղեկավարին հանձնարարել է այդ նույն 2 շաբաթվա ժամկետում ներկայացնել կանխիկ գործարքների սահմանափակման մասին օրինագիծ։ Մասնավորապես ապօրինի եկամուտները սովորաբար ձևակերպվում են որպես նվեր կամ պարտք։ Դրանք բնականաբար ձևակերպվում են կանխիկ գումարով, ինչը անհնար է դարձնում դրանց նկատմամբ հսկողությունը։ Դրա համար էլ նույնիսկ եթե չինովնիկը հայտարարագրում նշում է նվերի կամ պարտքի ձևով ստացած գումարները՝ ապա հասկանալի չէ, նա այդ գումարները իրականում է ստացել, թե ոչ։ «Դրանից էլ հենց ծագում է անհրաժեշտություն սահմանափակել կանխիկ գործարքները պաշտոնատար անձանց համար»,- ամփոփել է  վարչապետը։