News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը


Հայաստանի եւ Եվրամիության միջեւ համագործակցության նոր համաձայնագիրը կստորագրվի մոտ ապագայում։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 3-ին, 2017թ․ պետբյուջեի նախագծի խորհրդարանական լսումներից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Կարեն Նազարյանը։

«Կարեւոր հանգրվան ենք մենք արդեն տեղափոխվում, գուցե դեկտեմբերին կայանալիք հերթական բանակցային փուլը հնարավորություն կտա տեսանելի դարձնել բանակցային գործընթացի ամփոփման հնարավորությունը։ Բավականին ինտենսիվ են եղել բանակցությունները։ Մենք լավատես ենք, որ մոտ ապագայում մենք ավարտին հասցնենք ամբողջ գործընթացը»,- ասաց Կարեն Նազարյանը։

Փոխնախարարի գնահատմամբ, ամբողջ գործընթացի ավարտը հնարավոր է լինի արդեն հաջորդ տարվա առաջին եռամսյակում։ Ամեն ինչ, Նազարյանի կարծիքով, կախված է դինամիկայից, կողմերի ճկունությունից․ «Կան հարցեր, բնական է, որ այդ հարցեր կան, երկու կողմերն էլ փորձում են առավելագույնս արտացոլել իրենց մոտեցումները, շահերը, առաջնայնությունները փաստաթղթում եւ սա փորձագիտական առումով բավականին պահանջկոտ մի գործընթաց է։ Գաղտնիք չէ, որ այս բանակցությունների ընթացքում մենք փորձում ենք անել ամեն ինչ, որ համատեղելի բառերն ի հայտ բերելու մի կողմից ԵԱՏՄ անդամակցության առումով եւ մյուս կողմից Եվոպայի հետ մեր ապագա համագործակցության տեսանկյունից»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գերմանիան և ԵՄ-ն խթանում են Հայաստանում կենսակայուն էներգարտադրությունը և համայնքային զարգացումը
Արարողությանը մասնակցում էին նաև ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը, Եվրոպական հարևանության քաղաքականության…
ԵՄ-ն մինչեւ 2027թ. 1 մլրդ եվրո կհատկացնի Լիբանանին բարեփոխումների եւ միգրացիայի դեմ պայքարի պայմանով
Եվրամիությունը 1 մլրդ եվրոյի օգնություն կտրամադրի Լիբանանին...
ԵՄ ներկայացուցիչը հստակ չի մեկնաբանել տեղեկությունն այն մասին, որ Հունգարիան արգելափակել է ՀՀ օգնությունը
Պետեր Միխալկոն հստակ մեկնաբանություններ չի տվել...
Միխալկոն հայտնել է սահմանազատման մասին Բաքվի եւ Երեւանի պայմանավորվածությանը ԵՄ մասնակցության մասին
Խաղաղ գործընթացը շարունակվում է...
Պետդեպարտամենտում հայտնել են, որ Վրաստանը վտանգում է ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին անդամակցության հեռանկարները
Վրաստանը վտանգում է անդամակցության հեռանկարները...
Բորելը կարծում է, որ Ուկրաինան պատմական հնարավորություն ունի կապելու իր ապագան ԵՄ-ի հետ
Բորելը նշել է, որ 20 տարի առաջ եվրոպական ընտանիքը ողջունել է տասը նոր անդամ պետությունների, ինչը...
Ամենաշատ