News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանում ուսուցիչների թիվը վերջին 5 տարում նվազել է շուրջ 3 հազարով:

Այսպես, ըստ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) տրամադրած պաշտոնական տեղեկատվության՝ 2011-2012 ուսումնական տարում հանրակրթական ուսումնական հաստատություններում աշխատել է 41 հազար 757 ուսուցիչ, 2012-2013թթ.-ին՝ 40 հազար 830 ուսուցիչ: 2014-2015 ուս. տարում ուսուցիչների թվաքանակը Հայաստանի hանրակրթական ուսումնական հաստատություններում կազմել է 39 հազար 018, իսկ արդեն նախորդ՝ 2015-2016 ուս. տարում՝ 38 հազար 690:

Կրթության եւ գիտության նախարարության պարզաբանման համաձայն՝ ուսուցիչների թվի նվազումը պայմանավորված է հետեւյալ հանգամանքներով. աշակերտների թիվն է նվազում տարեց տարի, ինչպես նաեւ արվում է ամեն ինչ, որ ուսուցիչն ունենա լրիվ դրույքաչափ:

Նշենք, սակայն, որ դեռեւս 2013թ.-ին այդ ժամանակվա նախարար Արմեն Աշոտյանը հայտնել էր, որ Հանրապետությունում ուսուցիչների կրճատում է սպասվում: Սա նախարարը բացատրել էր հետեւյալ կերպ. կա մանկավարժական գերարտադրություն, կան ավել մանկավարժներ դպրոցներում:

Ի դեպ, չի բացառվում նաեւ, որ ուսուցիչների թվի նվազումն իսկապես պայմանավորված է աշակերտների պակասով. պաշտոնական թվերով, եթե 2011-2012 ուսումնական տարում Հայաստանում ուսումնական հաստատություններ է հաճախել 386 հազար 439 սովորող, ապա 2015-2016 ուս. տարում՝ 364 հազար 398: Ստացվում է՝ հինգ տարում սովորողների թիվը նվազել է շուրջ 22 հազարով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ