News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը


Եթե Ռուզաննա Խաչատրյանը ցանկություն ունի չաշխատելու, կմակագրեմ դիմումը։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 4-ին,Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանն՝ անդրադառնալով խորհրդականի պաշտոնից Սեյրան Օհանյանի կնոջ՝ Ռուզաննա  Խաչատրյանի ազատվելու լուրերին։ 

Ինչ վերաբերում է հարցին, որ Ռուզաննա Խաչատրյանի աշխատասենյակն արդեն նոր խորհրդականին են տրամադրել, ասել է ․ «Փոխնախարարը նստած է իր սենյակում, սենյակը պատկանում է  պետական գույքի կառավարման մարմիններին։ Չկա Ռուզաննա Խաչատրյանի սենյակ, Լեւոն Ալթունյանի սենյակ,  սենյակը պատկանում է պետությանը եւ այնպեղ նստում են պետական մարդիկ․․․ Ես ցանկություն ունեմ աշխատելու այնպիսի մարդու հետ, որը օգուտ կբերի ընդհանուր գործին»,-ասել է Ալթունյանը։

Նա նշել է, որ դեռեւս չի աշխատել Ռուզաննա Խաչատրյանի հետ եւ չգիտի՝ ինչ օգուտ կբերի նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ