News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը


Առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը, որը նշանակվելու օրվանից խոսում է նախարարության  անարդյունավետ ծախսերի ու ուռճացված աշխատակազմը  կրճատելու մասին,  արդեն ութ խորհրդական ունի, որն արձանագրված է նախարարության  պաշտոնական կայքէջում։ Պարզվում է՝ նախարարն իրականում տեղյակ չէր, որ խորհրդականների քանակն հասել է ութի։ Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում խոստացավ հաշվել, որից հետո որոշել անելիքը։

«Ես այսօր կհաշվեմ դրանք եւ մենք այդ հարցին կանդրադառնանք  մյուս հանդիպման ժամանակ»,-ասաց Ալթունյանը։ Վստահեցրեց, որ տեղյակ չէ՝ իրականում քանիսն են։

Հարցին՝ հաշվելուց հետո ինչպե՞ս է վարվելու ութ խորհրդականի հետ, պատասխանեց․ «Առաջին հերթին հաշվեմ կայքում»։

Թիվը ճշտելուց հետո ախարարն ընդամենը նրանց խորհուրդներն է լսելու, թիվը նվազեցնելու նպատակ ամենեւին չունի․ «Ութից, ութսունից խորհուրդ եմ լսելու, Հայաստանի Հանարապետությունում 3 միլիոն խորհրդատու կա»։

Դիտարկմանը, փաստորեն խորհրդականները աշխատանքի էլ չեն գնում, արձագանքեց՝ «Փաստորեն, պատկերացնո՞ւմ եք․․․․․ Ես հասկացա՝ ձեզանից պրծնելու միակ «վարյանտը»՝ ասել էն, ինչ դուք ուզում եք լսել»։

Վերջում պարզվեց՝ նախարարը գոնե մի բանից ամեն դեպքում տեղյակ է։ Խորհրդականի երկու հաստիք է նախատեսված, եւ երկուսն են միայն աշխատավարձ ստանում, իսկ եթե ավել են, ապա հասարակական հիմունքներով են․ «Եթե դրանք ութն են, ապա աշխատավարձ երկուսն են ստանալու»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ