News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

2017-ի պետբյուջեի նախագծով Հայաստանի կրթության ոլորտին հատկացվելու է մոտ 128․7 մլրդ դրամ։ Այս մասին նոյեմբերի 4-ին հայտնել է Ֆինանսների առաջին փոխնախարար Ատոմ Ջանջուգազյանը ԱԺ հանձնաժողովներում պետբյուջեի նախագծի շուրջ լսումների ժամանակ։

Նրա խոսքով այս ցուցանիշը կազմում է երկրի ՀՆԱ 2․4 տոկոսը։ «Ըստ էության 2016-ի համեմատ կրթության ոլորտում նախատեսված ծախսերի ծավալում փոփոխություններ չկան։ Կրթության ու գիտության նախարարության կողմից իրականացվող ծրագրերին հատկացվելու է 42․1 մլրդ դրամ, ինչը 555 մլն դրամով քիչ է անցած տարվա ցուցանիշից»,- նշել է Ջանջուգազյանը։ Մոտ 365 մլն դրամով նվազումը, ըստ փոխնախարարի, պայմանավորված է արտաքին աջակցությամբ իրականացվող ծրագրերի կրճատումով։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ