Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը չի պատրաստվում զբաղվել հիվանդանոցներում ծննդկանների մահվան դեպքերով և պարզել պատճառները։

Այս մասին այսօր՝ նոյեմբերի 4-ին, Լեւոն Ալթունյանն հայտարարեց  խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:

Նշենք, որ վերջերս  մահացության դեպքեր էին արձանագրվել Վանաձոր ԲԿ-ում, Սլավմեդ եւ Շենգավիթ հիվանդանոցներում։

«Ես մեկ-երկու մահացած ծննդկանի դեպքով չեմ զբաղվում, դրանով զբաղվում են դատական մարմինները, դատավորները, մորգը։  Իմ համակարգը ամբողջ համակարգն է, ոչ թե մեկ-երկու բողոքավոր ծննդկանի բարեկամները։ Հասկացեք դա վերջապես»,-ասել է նախարարը: